ՎԱԳՐԸ ՍՊԱՆԵԼ Է ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ<br /> ԱՅՑԵԼՈՒԻՆ<br />


ՎԱԳՐԸ ՍՊԱՆԵԼ Է ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ
ԱՅՑԵԼՈՒԻՆ

  • 26-12-2007 19:25:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վանդակից փախած վագրը սպանել է Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆորնիայի նահանգ) կենդանաբանական այգու մի այցելուի եւ ծանր վիրավորել եւս երկուսին: Գիշատիչը գնդակահարվել է այգու պահապանների կողմից: Երբ հայտնի է դարձել պատահածի մասին, կենդանաբանական այգու բոլոր այցելուները եւ աշխատողները շտապ տարհանվել են, քանի որ երկյուղներ կային, որ հաջողվել է փախչել չորս գիշատիչների: Սակայն հետո պարզվել է, որ ազատության մեջ հայտնվել է միայն մեկ վագր: Նշվում է նաեւ, որ անցած տարի այդ նույն կենդանաբանական այգում վագրը կերակրման ժամանակ հարձակվել էր այգու աշխատակցուհու վրա, ինչի հետեւանքով վերջինս զրկվել էր ձեռքից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play