ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ. 2008 ԹՎԱԿԱՆԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԼԻՆԻ ԿՐԹԱԿԱՆ<br /> ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ<br />


ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ. 2008 ԹՎԱԿԱՆԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԼԻՆԻ ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ

  • 25-12-2007 19:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները կամբողջանան առաջիկայում կառավարությանը ներկայցվելիք մինչեւ 2015 թվականի Կրթության զարգացման համալիր ծրագրում, ուր կներառվեն հանրակրթությունից մինչեւ մասնագիտական կրթությունն իրականացվող ծրագրային բոլոր բարեփոխումները: Այս մասին դեկտեմբերի 25-ին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նախարարի խոսքերով, այս փասթաթուղթը ուղենշային է կրթության ոլորտի համար, քանզի այն միտված է շարունակական բարելավումներին, եւ «եթե կարողանանք այն հասցնել մինչեւ 2020-2025 թվականները, ապա տարածաշրջանում Հայաստանը կդառնա գիտակրթական ծառայություններ մատուցող երկիր»: Լ.Մկրտչյանն անդրադարձավ կրթության ոլորտի ամենացավոտ` նախադպրոցական հաստատությունների խնդրին, որը ցայսօր բյուջեից ֆինանասվորում չի ստանում: Ըստ նրա, այս համակարգը սնվում է տեղական ինքնակառավարման մարմիններից եւ գտնվում է բարձիթողի վիճակում. «չունի պետական վերահսկողություն, իսպառ բացակայում են շենքային պայմանները»: Իսկ հանրակրթության ասպարեզում այսօր հրատապ խնդիր է ավագ դպրոցի ռեֆորմների հրացը, որն արմատապես կլուծի դպրոց-բուհ անջրպետը: 2008 թվականին Հայաստանի բոլոր մարզերում կբացվեն փորձնական 30 ավագ դպրոցներ, որոնցից 4-ը Երեւանում: Ըստ նախարարի, Հայաստանի կրթության համակարգի համար 2008 թվականը շրջադարձային կլինի, քանզի վերջնականապես պարզ կդառան կենտրոնացված ավարտական ու բուհական քննությունների անցկացման արդյունքները. «հաջող անցկացնելու դեպքում մենք կունենաք սահուն անցում դպրոցից բուհ, եւ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը»: Լ.Մկրտչյանը նշեց, որ 2008 թվականին շրջանավարտները մի քանի առարկաներից քննություններ կհանձնեն կենտրոնացված կարգով, այդ թվում` օտար լեզվից, մաթեմատիկայից, հայոց լեզվից եւ գրականությունից: Անդրադարձավ օրերս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում անցկացված «Ադրբեջանական օրեր» մշակութային ձեռնարկին, նախարարը նշեց, որ այդ միջոցառման անվանումն ու բովանդակությունը միմյանց չեն համապատասխանում, քանի որ «օրերը սովորաբար անցկացվում են բարեկամ երկրներում, իսկ այս պարագայում միջոցառումը ավելի շուտ հաշտության եզրեր եւ ուղիներ գտնելուն էր նվիրված»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play