ՀՆԴԿԱՑԻՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԱՄՆ-Ի ԿԱԶՄԻՑ<br />


ՀՆԴԿԱՑԻՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԱՄՆ-Ի ԿԱԶՄԻՑ

  • 21-12-2007 17:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լակոտա ցեղի հնդկացիները, որոնք ապրում են ամերիկյան հինգ նահանգների տարածքում, հայտարարել են ԱՄՆ-ի կազմից դուրս գալու մասին: Նրանք նաեւ հայտարարել են բոլոր այն պայմանագրերից դուրս գալու մասին, որ կնքել են իրենց նախնիները Միացյալ Նահանգների կառավարության հետ: Այս մասին ԱՄՆ-ի պետդեպարտամենտ տեղեկացրել է հնդկացիների պատվիրակությունը: Լակոտա ցեղի հնդկացիները «այլեւս ԱՄՆ-ի քաղաքացիներ չեն»,- հայտարարել է հնդկացիների իրավունքների պաշտպան Ռասսել Մինսը: Ըստ նրա, այս որոշումը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը եւ Վիեննայի կոնվենցիային: Նրանց պետությունը կտեղավորվի Նեբրասկա, Հարավային եւ Հյուսիսային Դակոտա, Մոնտանա եւ Վայոմինգ նահանգների տարածքում: Հնդկացիական պետությունը պատրաստվում է տրամադրել սեփական անձնագրեր եւ վարորդական վկայականներ: Դրանից բացի, նրա բնակիչները ազատված կլինեն հարկերի վճարումից, եթե հրաժարվեն ամերիկյան քաղաքացիությունից:
Նոյյան տապան  -   Միջազգային