ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉԵՎ 17 ԵՎ 19 ՏԱՐԵԿԱՆ ԱՂՋԻԿՆԵՐԻ<br /> ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ<br /> ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ<br />


ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉԵՎ 17 ԵՎ 19 ՏԱՐԵԿԱՆ ԱՂՋԻԿՆԵՐԻ
ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ
ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

  • 12-12-2007 16:13:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 11-ին Նիոնում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի ունեցան 17 եւ 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի Եվրոպայի հերթական առաջնությունների վիճակահանությունները: Հայաստանի 19 տարեկան աղջիկների հավաքականը ընդգրկվել է 2-րդ խմբում, որտեղ կմրցի Լեհաստանի, Ավստրիայի եւ Թուրքիայի թիմերի հետ: Մրցաշարը կանցկացվի 2008թ.-ի սեպտեմբերի 25-30-ին: Մինչեւ 17 տարեկանների Հայաստանի հավաքականը ընդգրկվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանի, Շվեդիայի եւ Սլովենիայի ընտրանիները: Մրցաշարը կանցկացվի Սլովենիայում 2008թ.-ի հոկտեմբերի 15-20-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ