ՅԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉԵՒ 17 ԵՎ 19 ՏԱՐԵԿԱՆ ԱՂՋԻԿՆԵՐԻ
ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՈՐԱԿԱՒՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ
ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ
12-12-2007 16:13:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 11-ին
Նիոնում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի ունեցան 17 եւ 19 տարեկան
աղջիկների ֆուտբոլի Եւրոպայի հերթական առաջնութիւնների
վիճակահանությունները: Հայաստանի 19 տարեկան աղջիկների հաւաքականը
ընդգրկուել է 2-րդ խմբում, որտեղ կմրցի Լեհաստանի, Աուստրիայի եւ
Թուրքիայի թիմերի հետ: Մրցաշարը կանցկացուի 2008թ.-ի սեպտեմբերի
25-30-ին:
Մինչեւ 17 տարեկանների Հայաստանի հաւաքականը ընդգրկուել է 7-րդ
խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանի, Շվեդիայի եւ
Սլովենիայի ընտրանիները: Մրցաշարը կանցկացուի Սլովենիայում 2008թ.-ի
հոկտեմբերի 15-20-ին: