ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՀԱՄԵՐԳԸ<br /> ՆՎԻՐՎԱԾ Է ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՍԱՐԳԻՍ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԻՆ<br />


ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՀԱՄԵՐԳԸ
ՆՎԻՐՎԱԾ Է ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՍԱՐԳԻՍ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԻՆ

  • 11-12-2007 16:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 12-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Կոմիտասի անվան լարային քառյակի համերգը: Հայ մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի 110-ամյակին նվիրված համերգին կհնչեն Կոմիտասի, Ասլամազյանի եւ Շոստակովիչի ստեղծագործություններից: Ինչպես դեկտեմբերի 11-ի ասուլիսում հայտնեց քառյակի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թադեւոսյանը, կկայանա նաեւ քառյակի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը: ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը տեղեկացրեց, որ համերգի ավարտին ՀՀ ժողովրդական արտիստ Է.Թադեւոսյանը ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, ինչպես նաեւ հայ երաժշտական արվեստում ունեցած մեծ վաստակի համար կպարգեւատրվի Մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Ոսկե մեդալներով կպարգեւատրվեն նաեւ քառյակի մենակատարներ Ալեքսանդր Կոսեմյանը, Արամ Թալալյանը եւ Սուրեն Հախնազարյանը: Ի դեպ, վերջինս դեկտեմբերի 12-ին վերջին անգամ հանդես կգա քառյակի կազմում: Ս.Հախնազարյանի խոսքերով, ինքը տեղափոխվում է Մոսկվա, որտեղ ներկայումս բնակվում է իր ընտանիքը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play