ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՈՒԱՆ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌԵԱԿԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՀԱՄԵՐԳԸ<br /> ՆՈՒԻՐՈՒԱԾ Է ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՍԱՐԳԻՍ ԱՍԼԱՄԱԶԵԱՆԻ 110-ԱՄԵԱԿԻՆ<br />


ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՈՒԱՆ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌԵԱԿԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՀԱՄԵՐԳԸ
ՆՈՒԻՐՈՒԱԾ Է ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ՍԱՐԳԻՍ ԱՍԼԱՄԱԶԵԱՆԻ 110-ԱՄԵԱԿԻՆ

  • 11-12-2007 16:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 12-ին Երեւանի Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը կկայանայ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Կոմիտասի անուան լարային քառեակի համերգը: Հայ մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազեանի 110-ամեակին նուիրուած համերգին կհնչեն Կոմիտասի, Ասլամազեանի եւ Շոստակովիչի ստեղծագործություններից: Ինչպէս դեկտեմբերի 11-ի ասուլիսում յայտնեց քառեակի գեղարուեստական ղեկավար Էդվարդ Թադեւոսեանը, կկայանայ նաեւ քառեակի նոր ձայնասկաւառակի շնորհանդէսը: ՀՀ մշակոյթի փոխնախարար Կարինէ Խոդիկյանը տեղեկացրեց, որ համերգի աւարտին ՀՀ ժողովրդական արտիստ Է.Թադեւոսեանը ծննդեան 60-ամեակի կապակցութեամբ, ինչպէս նաեւ հայ երաժշտական արուեստում ունեցած մեծ վաստակի համար կպարգեւատրվի Մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալով: Ոսկէ մեդալներով կպարգեւատրվեն նաեւ քառեակի մենակատարներ Ալեքսանդր Կոսեմյանը, Արամ Թալալյանը եւ Սուրէն Հախնազարեանը: Ի դէեպ, վերջինս դեկտեմբերի 12-ին վերջին անգամ հանդէս կգայ քառեակի կազմում: Ս.Հախնազարյանի խօսքերով, ինքը տեղափոխւում է Մոսկուա, որտեղ ներկայումս բնակւում է իր ընտանիքը:
  -   Մշակոյթ