ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 3<br /> ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ԳՆԵԼ Է ՀԱՅ 17 ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ<br />


ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 3
ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ԳՆԵԼ Է ՀԱՅ 17 ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 10-12-2007 17:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունից 3 մլն դրամով գնել է 17 ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ` դրանք Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս պրոպագանդելու նպատակով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչությունից, վաճառվել են Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Իսրայելյանի, Աննա Ազիզյանի, Զոհրաբ Փահրեմուզյանի, Երվանդ Երկանյանի, Ստեփան Բաբաթորոսյանի եւ այլոց գործերը: Ըստ նույն աղբյուրի, վաճառքի հանված ստեղծագործությունները ընտրվել են հատուկ ստեղծված հանձնախմբի կողմից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play