ԹԲԻԼԻՍԻԻ ԿՈՎԿԱՍՅԱՆԸ ՏԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ<br /> 110-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ<br />


ԹԲԻԼԻՍԻԻ ԿՈՎԿԱՍՅԱՆԸ ՏԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ
110-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ

  • 07-12-2007 17:20:00   | Վրաստան  |  Մշակույթ
ԹԲԻԼԻՍԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թբիլիսիի Կովկասյան տանը դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Եղիշե Չարենցի ծննդյան 110 եւ մահվան 70 ամյակներին նվիրված երեկո: Միջոցառումը ամփոփում էր ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետության դեսպանության հայտարարված ստեղծագործական մրցույթը, որին մասնակցելու ցանկություն էին հայտնել Վրաստանի տաբեր ազգությունների 30 մտավորականներ, չարենցագետներ եւ բանաստեղծի արվեստի երկրպագուներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Վրաստանում ՀՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը մրցույթի հաղթողներ Արտյուշ Գեւորգյանին (առաջին մրցանակ), Մուրադ Մթվարելիձեին (երկրորդ մրցանակ) եւ Լյուդմիլա Օրագվելիձեին (երրորդ մրցանակ) հանձնել է դիպլոմներ եւ հուշանվերներ: Եղիշե Չարենցի տուն թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը մրցույթի մասնակիցներին հանձնել է ՀՀ Մշակույթի նախարարության շնորհակալագրեր եւ թանգարանի հուշանվերներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play