ԹԲԻԼԻՍԻԻ ԿՈՎԿԱՍԵԱՆԸ ՏԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԵԼ Է ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ<br /> 110-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԵՐԵԿՈ<br />


ԹԲԻԼԻՍԻԻ ԿՈՎԿԱՍԵԱՆԸ ՏԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԵԼ Է ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ
110-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԵՐԵԿՈ

  • 07-12-2007 17:20:00   |   |  Մշակոյթ
ԹԲԻԼԻՍԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թբիլիսիի Կովկասեան տանը դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Եղիշե Չարենցի ծննդեան 110 եւ մահուան 70 ամեակներին նուիրուած երեկո: Միջոցառումը ամփոփում էր ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան յայտարարուած ստեղծագործական մրցոյթը, որին մասնակցելու ցանկութիւն էին յայտնել Վրաստանի տաբեր ազգութիւնների 30 մտաւորականներ, չարենցագետներ եւ բանաստեղծի արուեստի երկրպագուներ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, Վրաստանում ՀՀ-ի արտակարգ եւ լիազօր դեսպան Հրաչ Սիլւանեանը մրցոյթի յաղթողներ Արտյուշ Գեւորգեանին (առաջին մրցանակ), Մուրադ Մթվարելիձեին (երկրորդ մրցանակ) եւ Լիւդմիլա Օրագվելիձեին (երրորդ մրցանակ) յանձնել է դիպլոմներ եւ յուշանուերներ: Եղիշե Չարենցի տուն թանգարանի տնօրէն Լիլիթ Յակոբեանը մրցոյթի մասնակիցներին յանձնել է ՀՀ Մշակոյթի նախարարութեան շնորհակալագրեր եւ թանգարանի յուշանուերներ:
  -   Մշակոյթ