ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԴԲ-Ի<br /> ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ<br />


ԱՄՆ-Ն ԻՐԱՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԴԲ-Ի
ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ

  • 06-12-2007 17:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանական իշխանությունները պետք է տրամադրեն Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) անհետ կորած նախկին աշխատակից Ռոբերտ Լեւինսոնի ճակատագրի մասին իրենց տրամադրության տակ եղած ողջ ինֆորմացիան: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Թոմ Քեյսին: Կորալ-Սփրինգս քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) 59-ամյա բնակիչ Լեւինսոնը մասնավոր գործով 9 ամիս առաջ մեկնել է Իրան: Նրա մասին վերջին անգամ տեղեկություններ են հայտնվել մարտի 11-ին, երբ նա գտնվում էր Իրանի հարավում մերձափնյա շրջաններից մեկում, Քիշ կղզուց ոչ հեռու: ՀԴԲ-ի համաձայն, հետախուզական գերատեսչությունից Լեւինսոնը ազատվել է տասը տարի առաջ: Ծառայության ընթացքում զբաղվել է քրեական գործերով, այդ թվում` կազմակերպված հանցավորության դեմ պայքարով:
Նոյյան տապան  -   Միջազգային