ԿՈՍՈՎՈՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ<br /> ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ<br />


ԿՈՍՈՎՈՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

  • 06-12-2007 16:45:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի կարգավիճակին նվիրճած Բելգրադի եւ Պրիշտինայի բանակցությունների միջնորդ «եռյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ) իր զեկույցը կներկայացնի ժամկետից շուտ` դեկտեմբերի 7-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Եռյակը Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ իր զեկույցը կներկայացնի այս ուրբաթ: Որեւէ քաղաքական աստառ եւ շտապողականություն դրանում չկա, պարզապես ես մեկնում եմ Բալի կլիմայի վերաբերյալ համաժողովին»,- ասել է Պան Գի Մունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն, զեկույցը ծրագրվում էր ներկայացնել երկուշաբթի` դեկտեմբերի 10-ին:
Նոյյան տապան  -   Միջազգային