ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ<br /> ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ

  • 29-11-2007 14:05:00   | Իրաք  |  Միջազգային
ԷՐԲԻԼ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 27-ին Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքում հանդիսավոր արարողությամբ բացվել են ՄԱԿ-ի գրասենյակը եւ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը: Ինչպես հաղորդում է, «Միլլիյեթ» օրաթերթը, 2003թ. ռմբակոծությունից հետո Բաղդադի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակը դադարեցրել էր իր գործունեությունը եւ այժմ տեղակայվել է իրաքյան Էրբիլ քաղաքում: Գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի անձնական ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան եւ Հյուսիսային Իրաքի քրդական կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին: Նշվում է նաեւ, որ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ հնչել են Ռուսաստանի, Իրաքի եւ քրդական վարչակազմի օրհներգերը:
Նոյյան տապան  -   Միջազգային