ՇՐԻ-ԼԱՆԿԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉԸ ՊԱՅԹԵՑՐԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ<br /> ԳՐԱՍԵՆՅԱԿԸ<br />


ՇՐԻ-ԼԱՆԿԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉԸ ՊԱՅԹԵՑՐԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻ
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

  • 28-11-2007 17:02:00   | Շրի-Լանկա  |  Միջազգային
ԿՈԼՈՄԲՈ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շրի-Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյի կենտրոնում նոյեմբերի 28-ի առավոտյան իրականացվել է ահաբեկչական գործողություն: Ինչպես հաղորդում է «Վեստին», մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը պայթեցրել է թամիլական «Իլամի ժողովրդի ժողովրդավարական կուսակցության» առաջնորդ, սոցիալական ապահովության նախարար Դուգլաս Դեվանանդայի գրասենյակի մոտ: Պայթյունից զոհվել է նախարարի անձնական քարտուղարը: Երկու մարդ վիրավորվել է:
Նոյյան տապան  -   Միջազգային