ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱԺԱՌԱՆԳԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ<br />


ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱԺԱՌԱՆԳԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

  • 22-11-2007 17:01:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, Թագավորության պաշտպանության նախարար Սուլթան իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը այցով ժամանել է Ռուսաստան: Ռուսաստանի ղեկավարության հետ իր հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն Մերձավոր Արեւելքի իրադրությունը, երկկողմ հարաբերությունների ընդլայնման հեռանկարները, ինչպես նաեւ նոյեմբերի 27-ին Աննապոլիսում սպասվող միջազգային մերձավորարեւելյան հանդիպման նախապատրաստությունը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հարցազրույցի ժամանակ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ իշխանը ընդգծել է, որ «ներկայիս այցը նպատակ ունի ամրապնդել համագործակցությունը քաղաքական, ֆինանսական, տնտեսական եւ առեւտրի բնագավառներում, գիտատեխնիկական եւ մշակութային ոլորտներում»: Ըստ նրա, «կքննարկվեն նաեւ կարեւոր տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play