ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԱԾ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ<br />


ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԱԾ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ

  • 24-09-2004 20:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի շախմատի ակադեմիայի սաների փայլուն մասնակցության կապակցությամբ սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելել է ակադեմիա: Վարչապետը շնորհավորել է ակադեմիայի ղեկավարությանը տպավորիչ հաջողության համար, իսկ 10 տարեկանների տարիքային խմբում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Ռոբերտ Աղասարյանին եւ նրա մարզչին, ինչպես նաեւ 12 տարեկանների մրցույթի արծաթե մեդալակիր Սամվել Տեր-Սահակյանին համակարգիչներ նվիրել: Ա.Մարգարյանը նշել է, որ այսուհետ նման նշանակալից հաղթանակների կապակցությամբ կպարգեւատրվեն ինչպես առաջին տեղ գրաված մարզիկները, այնպես էլ նրանց մարզիչները: Վարչապետը ակադեմիայի սաներին հաջողություններ է մաղթել նաեւ առաջիկայում կայանալիք շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի հետ ակադեմիա է այցելել եւ մեծ նվաճման առթիվ նրա սաներին շնորհավորել ու հաջողություններ է մաղթել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play