ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՆ<br /> ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 17 ՀԱԶԱՐԱԿԱՆ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՖՐԱՆԿ<br />


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՆ
ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 17 ՀԱԶԱՐԱԿԱՆ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՖՐԱՆԿ

  • 14-09-2004 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի սեպտեմբերի 13-ի նիստում քննարկվել է ՈՒԵՖԱ-ի կողմից հատկացվող համերաշխության վճարների` 272 հազ. շվեյցարական ֆրանկի, բաշխման հարցը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, որոշվել է Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող 8 ակումբներից յուրաքանչյուրին հատկացնել 17 հազ. շվեյցարական ֆրանկ: Առաջին խմբում հանդես եկող այն տասը թիմերին, որոնք դուստր թիմեր չեն, կհատկացվի 13,6 հազ.-ական շվեյցարական ֆրանկ:
Նոյյան տապան  -   Սպորտ