ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-19-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-19-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

  • 26-08-2004 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 14-19-ը Երեւանում կանցկացվի Մոնոներկայացումների երկրորդ միջազգային փառատոնը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց փառատոնի կազմակերպիչ Հակոբ Ղազանչյանը, փառատոնին կմասնակցեն դերասաններ Ճապոնիայից, Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից, Սերբիայից, Լեհաստանից, Գերմանիայից, ֆինլանդիայից, Լատվիայից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից: Փառատոնը կբացվի Կարինե Խոդիկյանի «Երկրորդ կտակը» ներկայացումով: Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում նույն դերի տարբեր հատվածներում հանդես կգան ամերիկուհի Էլիզաբեթ Հեսսը, գերմանուհի Բեատրե Էհլեսը եւ երկու հայ դերասանուհիներ, որոնց անունները, ըստ Հ.Ղազանչյանի, կճշտվի մի քանի օրից: Փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են Մոնոթատրոնի միջազգային ասոցիացիայի նախագահ Վալերի Խազանովը, Մակեդոնիայի միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մլադեն Կրստեւսկին, Լեհաստանի «Շեքսպիրյան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Անջեյ Ժուրովսկին եւ Հայաստանի Թատերական գործիչների միության քարտուղար Մարգարիտա Յախոնտովան: Հ.Ղազանչյանը հայտնեց, որ փառատոնի բացումանը կնախորդի Անջեյ Ժուրովսկու «Ճամփաբաժանում» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play