ԲՍՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱԼԵՔՍԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ<br /> ՄԱՐՏՈՒՄ<br />


ԲՍՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱԼԵՔՍԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ
ՄԱՐՏՈՒՄ

  • 19-08-2004 18:30:00   | Հունաստան  |  Սպորտ
ԱԹԵՆՔ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աթենքի 28-րդ օլիմպիական խաղերում հաջող սկսեց մրցապայքարը բռնցքամարտիկ Ալեքսան Նալբանդյանը (48 կգ քաշային կարգ): Մեկնարկային հանդիպումը նա անցկացրեց ֆրանսիացի Ասլում Ռենուադյեի հետ եւ վստահորեն հաղթեց: 1/8 եզրափակիչում Նալբանդյանի մրցակիցը կլինի Իրաքի ներկայացուցիչը: Օգոստոսի 19-ի ուշ երեկոյան մրցահարթակ կբարձրանա ծանրորդ Գեւորգ Ալեքսանյանը, որը հանդես է գալիս 77 կգ քաշային կարգում: Հայաստանի հավաքականի մյուս 2 անդամներից Տիգրան Մարտիրոսյանը (85 կգ) մրցասպարեզ կմտնի օգոստոսի 21-ին, իսկ Աշոտ Դանիելյանը (105 կգ-ից բարձր)` օգոստոսի 25-ին: Հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարը կսկսեն օգոստոսի 24-ից, իսկ դասական ոճի ըմբիշները` օգոստոսի 27-ից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play