ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ԱՐՏԵԿՈՒՄ» ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԼԱՎԱԳՈՒՅՆՍ<br /> ՓՈԽԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ» ՓԱՌԱՏՈՆԻՆ<br />


ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ԱՐՏԵԿՈՒՄ» ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԼԱՎԱԳՈՒՅՆՍ
ՓՈԽԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ» ՓԱՌԱՏՈՆԻՆ

  • 10-08-2004 18:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արտեկ» երեխաների միջազգային կենտրոնում հուլիսի 15-ից օգոստոսի 4-ը անցկացված «Լավագույնս փոխենք աշխարհը» փառատոնին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Ինչպես օգոստոսի 10-ի ասուլիսում նշեց ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդության քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը, արդեն չորրորդ տարին անցկացված այդ փառատոնի նպատակն է նպաստել ազգային ավանդույթների եւ սովորույթների փոխադարձ ճանաչողությանը, դեկորատիվ-կիրառական, վոկալ, ազգագրական, պարարվեստի, երաժշտության եւ կերպարվեստի բնագավառներում ստեղծագործող տարբեր ազգերի երեխաների միջեւ բարեկամական կապերի հաստատմանը: Հայաստանից փառատոնին մասնակցության հայտ ներկայացրած 11-15 տարեկան 50 երեխաներից ընտրվել էին 20-ը. «Նանե» շոու-բալետային խմբի անդամները, «Մելանժ» տրիոյի երգիչները, Վ.Սպիվակովի հիմնադրամի դափնեկիրներ, տարբեր միջազգային մրցույթների մասնակիցներ: Ըստ «Նանեի» գեղարվեստական ղեկավար նարինե Տոպալյանի, փառատոնի ընթացքում կազմակերպված մրցույթներին հայ երեխաները մասնակցել են մեծ ակտիվությամբ` ստանալով բազմաթիվ պատվոգրեր: Իսկ «Մելանժի» ելույթն այնքան է հիացրել հանդիսատեսին, որ հրավիրվել է համերգներով հանդես գալու նաեւ հարեւան ճամբարներում: Հայ երեխաները համերգով հանդես են եկել նաեւ Յալթայի հայկական եկեղեցու բակում: Ն.Տոպալյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր երկրից փառատոնում ընտրվում է դեսպան` հաջորդ տարվա փառատոնին մասնակցելու իրավունքով: Այս անգամ Հայաստանից դեսպան է ընտրվել 12-ամյա երգչուհի Աննա Ադամյանը: Ի դեպ, ինչպես հայտնեց Ն.Տոպալյանը, «Արտեկում» տարաձայնություններ են առաջացել Ադրբեջանի պատվիրակության հետ: «Նրանք մեր երեխաներին լավ չէին վերաբերվում, ավելին, զրպարտում եւ մեղադրում էին իրենց երեխաներին վիրավորելու մեջ»,- նշեց նա: Ըստ Ն.Տոպալյանի, ի վերջո Ուկրաինայի պատվիրակության անդամները նրանց զգուշացրել են, որ «Արտեկը» երեխաների ճամբար է, իսկ երեխաները ոչ մի կապ չունեն քաղաքականության հետ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play