Լոկալ արժեթղթերի շուկաների զարգացմանը նվիրված առաջին միջազգային համաժողովը Հայաստանում


Լոկալ արժեթղթերի շուկաների զարգացմանը նվիրված առաջին միջազգային համաժողովը Հայաստանում

  • 13-09-2011 18:32:29   |   |  Տնտեսություն
Հոկտեմբերի 6-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային համաժողով «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները. ենթակառուցվածքներ եւ կարգավորում» թեմայով: Համաժողովը ուշագրավ է նրանով, որ այն ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների երկու տարածաշրջանային միությունների՝ Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի եւ ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների ասոցիացիայի, առաջին միացյալ միջազգային համաժողովն է: Այս փաստը արտացոլվել է համաժողովի թեմայում «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ եւ կարգավորում», քանի որ միայն բոլոր ենթակառուցվածքների եւ կարգավորողի ակտիվ համատեղ ջանքերը կարող են նպաստել տեղական եւ փոքր շուկաների գլոբալ հնարավորությունների իրացմանը: Համաժողովը նախատեսում է ներգրավել ԱՊՀ երկրների եւ Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների եւ ֆոնդային բորսաների ղեկավարների եւ բարձր պաշտոնյաների, ֆինանսական ծառայությունների ոլորտի կարգավորողների ներկայացուցիչների եւ բարձր մակարդակի այլ փորձագետների: Համաժողովի ընթացքում քննարկվելու են բորսաների եւ դեպոզիտարիաների համագործակցության, արժեթղթերի շուկաների զարգացման եւ միջազգայնացման տեխնիկական, օրենսդրական եւ կարգավորման հարցերը, ինչպես նաեւ լոկալ շուկաների միջազգային շուկա մուտք գործելու հնարավորությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play