Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ համագործակցության և տարբեր ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար


Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ համագործակցության և տարբեր ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար

  • 15-09-2011 17:38:39   |   |  Քաղաքական
 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի «Գերմանիա-Հարավային Կովկաս» խորհրդարանական խմբի պատվիրակությանը: Ս.Սարգսյանը նշել է, որ մեծապես կարեւորում է խմբի այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան՝ որպես երկու երկրների միջեւ փոխճանաչողության բարձրացմանն ու փոխվստահության խորացմանն ուղղված քայլ: Նա ընդգծել է, որ Հայաստանի համար կարեւոր է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, եւ բարձր է գնահատել տարբեր մակարդակի փոխայցելությունները, Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկկողմ ջանքերը: Ս.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ համագործակցության եւ տարբեր ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար: Զրուցակիցները կարեւորել են նաեւ միջխորհրդարանական համագործակցության դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման գործում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play