ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԵՐԳԸ<br /> ԿՆՎԻՐԻ ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԵՐԳԸ
ԿՆՎԻՐԻ ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ

  • 03-02-2004 18:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Կամերային նվագախումբը փետրվարի 7-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը հանդես կգա իր անդրանիկ համերգով` նվիրված մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 75-ամյակին: Համերգին Տերտերյանի ստեղծագործություններից բացի կհնչեն նաեւ Բեթհովենի գործերից: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Ղարաբեկյանի խոսքերով, կոմպոզիտորի ստեղծագործության մեջ նշանակալի տեղ է գրավում «Կրակե օղակում» օպերան: Տերտերյանը հեղինակ է «Ռիչարդ Երրորդ» բալետի, «Հայրենիք» վոկալ-սիմֆոնիկ շարքի, երկու լարային կվարտետների, նրա սիմֆոնիաները լայն ճանաչում են գտել, աչքի են ընկնում իրենց բովանդակությամբ, ձեւով: Կամերայինի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ Տերտերյանը մեծ հետք է թողել հայ մշակույթի վրա: Արամ Ղարաբեկյանը նշեց նաեւ, որ Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրով վերանորոգումից հետո այդ օրը Կամերային երաժշտության տունը կրկին դռները կբացի երաժշտասերների առջեւ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play