Անկախության տոնի առթիվ Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է բոլոր աշխատակիցներին


Անկախության տոնի առթիվ Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է բոլոր աշխատակիցներին

  • 20-09-2011 16:13:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Անկախության 20 ամյակի կապակցությամբ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը բազմաբնույթ միջոցառումներ է իրականացրել` տոնական համերգներ, գիտաժողովներ, հանդիպումներ հեղինակավոր գիտնականների հետ եւ այլ: Հոբելյանի կապակցությամբ Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը անակնկալ էր պատրաստել իր աշխատակիցների համար. մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է համալսարանի բոլոր աշխատակիցներին` թվով 1600 հոգու: Հիշեցնենք, որ այս տարի 40 տոկոսով բարձրացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաեւ մյուս աշխատակիցների աշխատավարձը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն