Ֆրանսուա Ռոշբլուանը շարունակելու է գործունեությունը՝ ուղղված հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համագործակցության ամրապնդմանը


Ֆրանսուա Ռոշբլուանը շարունակելու է գործունեությունը՝ ուղղված հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համագործակցության ամրապնդմանը

  • 20-09-2011 18:44:05   | Հայաստան  |  Քաղաքական
Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ Ֆրանսուա Ռուշբլուանի գլխավորությամբ: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի պատգամավորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության ընդլայնման գործում: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը նշեց, որ մշտապես եղել է հայ ժողովրդի բարեկամը եւ շարունակելու է գործունեությունը ուղղված հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը: Կողմերը արժեւորեցին միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված ակտիվ կապերը՝ նշելով, որ դրանք լրջորեն նպաստում են միջպետական հարաբերությունների խորացմանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play