ՄԱՅԻՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԵՆ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԵՎ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ<br /> ԱՐՁԱՆՆԵՐԸ<br />


ՄԱՅԻՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԵՆ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԵՎ ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ
ԱՐՁԱՆՆԵՐԸ

  • 14-04-2003 15:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 1-ին Երեւանում տեղի կունենա հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանի բացումը: Քանդակագործն է Յուրա Պետրոսյանը, ճարտարապետը` Ստեփան Քյուրքչյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, առաջիկա օրերին արձանը կտեղափոխվի արվեստանոցից եւ կտեղադրվի Կամերային երաժշտության տան աստիճանահարթակին: Ըստ Նարեկ Սարգսյանի, մայիսի 9-ին մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում` Հայաստանի Ամերիկյան համալսարանի մոտ, կտեղադրվի մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play