Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կայացավ «Իմ ընկեր Թումանյանը» գրքի շնորհանդեսը


Հայաստանում Ֆրանսիական համալսարանում կայացավ «Իմ ընկեր Թումանյանը» գրքի շնորհանդեսը

  • 03-10-2011 20:34:23   | Հայաստան  |  Մշակույթ
ֆրանսահայ գրող եւ թարգմանիչ Ալիս Վառվառյան-Սաբունջյանի «Իմ ընկեր Թումանյանը» գրքում, որի շնորհանդեսը կայացավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, ներկայացված են Հովհաննես Թումանյանի 24 ստեղծագործությունները` 12 հեքիաթները, 5 բալադները եւ 7 պոեմները ֆրանսերեն թարգմանությամբ: Առաջին անգամ այս ժողովածուն ներկայացվել է Ժնեւի միջազգային գրքի ցուցահանդեսում եւ մեծ հետաքրքրություն ու պահանջարկ ունեցել: Ալիս Վառվառյան-Սաբունջյանի խոսքերով, Թումանյանն այն հեղինակն է, ում պետք է ներկայացնել ամբողջ աշխարհին: «Ստեղծագործությունները թարգմանելիս նպատակ եմ ունեցել հայ գրականությունը Թումանյանի միջոցով ներկայացնել եվրոպական լսարանին»,- նշեց նա: Մինչ այս նա առանձին գրքերով? արեւելահայերեն, արեւմտահայերեն եւ ֆրանսերեն լեզուներով ներկայացրել է Հ.Թումանյանի հեքիաթները, որպեսզի սփյուռքահայերը հեշտությամբ ծանոթանան մեծ գրողի գործերին: Թումանյանի գործերի թարգմանիչը շնորհակալություն հայտնեց Վարուժան Սիրաբյանին (SIGEST հրատարակչության տնօրեն), Գյլուբենկյան հաստատությանը եւ բոլոր նրանց, ովքեր օգնել եւ աջակցել են գրքի հրատարակությանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այժմ աշխատում է «Սասնա Ծռեր» էպոսի թարգմանության վրա:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play