Բակո Սահակյանը ստորագրել է Արցախի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին հրամանագրեր


Բակո Սահակյանը ստորագրել է Արցախի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին հրամանագրեր

  • 05-10-2011 22:34:05   |   |  Հասարակություն

Ուսուցչի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է Արցախի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին հրամանագրեր: Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել են. «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` Ռոմելա Գրիգորյանը, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վլադիկ Շիրինյանը, Մարտունու N1 միջնակարգ դպրոցի մասնագիտական կրթության աջակցության գծով տնօրենի տեղակալ «Երախտագիտություն» մեդալով` Անուշիկ Ավետիսյանը, Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սեյրան Բաղրյանը, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի Բարմեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի զինղեկ Արտո Սարգսյանը, ԼՂՀ Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Նաիրա Սարգսյանը, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն: Մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել` Լյուբա Մայիլյանին, Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Կառլեն Մարգարյանին, Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play