Սերժ Սարգսյան. Վանուշ Խանամիրյանը նշանակալի ներդրում է ունեցել հայ արվեստի զարգացման և այն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում


Սերժ Սարգսյան. Վանուշ Խանամիրյանը նշանակալի ներդրում է ունեցել հայ արվեստի զարգացման և այն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում

  • 06-10-2011 21:29:44   | Հայաստան  |  Մշակույթ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ, hայ պարարվեստի երախտավոր Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Վանուշ Խանամիրյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, ինչպես նաեւ նրա բարձր արվեստի բոլոր երկրպագուներին ուղղված Հանրապետության ղեկավարի ցավակցական հեռագրում ասված է. «Վանուշ Խանամիրյանը մեր մշակույթի այն գործիչներից է, ով նշանակալի ներդրում է ունեցել հայ արվեստի զարգացման եւ այն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում: Նրա անզուգական կատարումները բարձր են գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ նրանով հիացող հազարավոր հանդիսատեսների կողմից: Նա արժանիորեն վայելում էր մեծ ժողովրդականություն եւ իր ուրույն ավանդն էր բերում եւ՛ որպես մշակույթի կազմակերպիչ, եւ՛ իր հայրենանվեր, քաղաքացիական դիրքորոշմամբ: Վանուշ Խանամիրյանի անունը եւ վառ կերպարը հավերժ կմնան մեր սրտերում եւ հայ արվեստի պատմության մեջ»:
Նոյյան տապան  -   Մշակույթ