Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ


Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

  • 07-10-2011 16:08:06   | Հայաստան  |  Քաղաքական

Հանրապետության վարչապետը ծննդյան 59-րդ տարեդարձի առթիվ հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինին, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին խաղաղություն, երջանկություն, առողջություն եւ բարեկեցություն: Մաղթում եմ Ձեզ նաեւ նորանոր նվաճումներ եւ արդյունավետ աշխատանք հանուն Ռուսաստանի եւ նրա ժողովրդի բարօրության: Օգտվելով առիթից, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ այն անգնահատելի ավանդի համար, որ Դուք ներդնում եք Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային փոխհարաբերությունների զարգացման եւ կատարելագործման գործում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր եղբայրական ժողովուրդների համագործակցությունն այսուհետ եւս դինամիկ կզարգանա` լրացվելով նորանոր բովանդակությամբ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ 59-ամյակի առթիվ եւ մաղթել հաջողություններ Ձեր դժվար եւ պատասխանատու գործունեության մեջ»: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play