Հովիկ Մուսայելյան.«Հայաստանում Սինոփսիսի շաբաթը ամենամյա ավանդական միջոցառում է դարձել,եւ այս տարի այն անցկացվում է վեցերորդ անգամ»


Հովիկ Մուսայելյան.«Հայաստանում Սինոփսիսի շաբաթը ամենամյա ավանդական միջոցառում է դարձել,եւ այս տարի այն անցկացվում է վեցերորդ անգամ»

  • 10-10-2011 12:00:46   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երեւանում հաջողությամբ մեկնարկում է Սինոփսիսի շաբաթը Հայաստանում 2011 միջոցառումների շարքը։ Սինոփսիսը նշում է բիզնեսի, կրթության եւ կառավարության հետ համատեղ ձեռքբերումները, որոնք աջակցում են Հայաստանի եւ տարածաշրջանի բարձր տեխնոլոգիաների արտադրության զարգացմանը։ Էլեկտրոնային բաղադրիչների եւ համակարգերի նախագծման, ստուգման եւ արտադրության համար անհրաժեշտ ծրագրային ապահովման եւ մտավոր սեփականության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը այսօր հայտարարեց, որ այս տարի Հայաստանում Սինոփսիսի շաբաթը Երեւանում մեկնարկում է հոկտեմբերի 7-ին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 12-ը: Սինոփսիսի շաբաթը ընդգրկում է մի շարք կարեւոր միջոցառումներ՝ 2011թ. շրջանավարտության հանդիսավոր արարողություն, Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային վեցերորդ օլիմպիադա, ՀՀ նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի արժանացած ուսանողների պարգեւատրում, ՏՏ ոլորտի նախագահական պարգեւի, Լավագույն Մենեջերների մրցույթի եւ Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի հաղթողների ընդունելություն Երեւանի կամերային երաժշտության տանը, համայնքային կամավորական ծրագիր՝ Ծառատունկ, Սինոփսիսի նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանի դասախոսությունը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) ուսանողների համար, ինչպես նաեւ մասնակցություն ԴիջիԹեք 2011 միջազգային ցուցահանդեսին եւ ԱրմԹեք 2011-ին (Միջոցառումների ծրագրի մանրամասները տես Հավելված 1-ում): Այս տարի նվաճումների շարքում Սինոփսիսը նշում է Սինոփսիս Արմենիա Ուսումնական դեպարտամենտի նոր մասնաշենքի պաշտոնական բացմումը եւ այնտեղ տեղակայված ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եվ համակարգեր» միջֆակուլտետային ամբիոնի 10-ամյակը: «Մենք հպարտ ենք Հայաստանը կոչել մեր հիմնական կենտրոններից մեկը եւ ականատես ենք նրա՝ Միկրոէլեկտրոնիկայի կրթության կենտրոն դառնալուն,»- ասում է Սինոփսիս ընկերության Մարքեթինգի գծով փոխնախագահ եւ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: «Հայաստանյան գիտաարտադրական կենտրոնի աճն ու հաջողությունները մեր աշխատատողների նվիրվածության եւ Հայաստանում արտադրություն-կառավարություն-ԲՈՒՀ համագործակցության ապացույցն է: Գործակցության այս մոդելը հանդիսանում է այս շաբաթ անցկացվող ԱրմԹեք Կոնգրեսի հիմնական ուղղություններից մեկը: Այսպիսի համագործակցության վրա հիմնված նվաճումները դրական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության զարգացման վրա: Հայաստանում Սինոփսիսի շաբաթվա ընթացքում մենք նշում ենք այս ձեռքբերումները եւ հրավիրում բոլոր տեղական եւ միջազգային ընկերություններին միանալու Հայաստանի տնտեսության զարգացման գործին»: «Հայաստանում Սինոփսիսի շաբաթը ամենամյա ավանդական միջոցառում է դարձել, եւ այս տարի այն անցկացվում է վեցերորդ անգամ», - ասում է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: - «Այս շաբաթվա ընթացքում մենք հանրությանը սովորաբար ներկայացնում ենք նախորդ տարվա մեր բոլոր հաջողությունները եւ մեր ծրագրերն այն ուղղությամբ, թե ինչպես ենք պատրաստվում հաջորդ տարի շարունակել հանրության զարգացման գործում նշանակալի դերակատարում ունենալ: Սինոփսիսի շաբաթվա եզրափակիչ միջոցառման՝ Մեծարման երեկոյի ժամանակ մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Օլիմպիադայի եվ Նախագահական Կրթական Պարգեւների հաղթողներին: Այս տարի նրանց հետ միասին մենք կունենանք ՀՀ ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Սինոփսիս վերջին նախաձեռնության՝ Լավագույն Մենեջերների մրցույթի հաղթողներին: Լիահույս եմ,որ ապագայում այս միջոցառմանը մենք կունենանք Սինոփսիսի այլ նոր նախաձեռնությունների հաղթողներ»: Հավելված 1 Սինոփսիսի շաբաթը Հայաստանում – 2011 միջոցառումների ծրագիր Միջոցառում Օր, ժամ 1. Համայնքային կամավորական ծրագիր - ԾառատունկԵվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա Հայաստանի շախմատի ակադեմիա Հոկտ. 9 11:30-12:30 12:30-13:30 2. Սինոփսիսի նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանի դասախոսությունը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ուսանողների եւ դասախոսների համար Արմենիա Մարիոթ հյուրանոց Տիգրան Մեծ դահլիճ Հոկտ. 10 15:00-16:00 3. ՀՊՃՀ, ԵՊՀ, ՀՌՀ եւ ԵԿՏԱ 2011թ. շրջանավարտների դիպլոմների եվ Սինոփսիսի կրթական ծրագրի ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն: ՀՊՃՀ ,Միկրոէլեկտրոնային սխեմաներ եվ համակարգերե միջֆակուլտետային ամբիոնի 10-ամյակ Ա. Բաբաջանյանի անվ. Ֆիլարմոնիայի փոքր դահլիճ Հոկտ. 10 17:30-18:45 4. Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային վեցերորդ օլիմպիադա. Եզրափակիչ փուլ Հայաստանի եվ արտերկրի առաջին փուլը հաղթահարած մասնակիցների համար Սինոփսիս Արմենիա Ուսումնական դեպարտամենտ Հոկտ. 11 09:30-14:30 5. Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի նոր ամբիոնի բացման արարողությունԵվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա Հոկտ. 12 10:00-11:00 6. Սինոփսիս Արմենիա Ուսումնական դեպարտամենտի նոր մասնաշենքի պաշտոնական բացման արարողություն Արշակունյաց 39/7 Հոկտ. 12 14:00-15:00 7. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի արժանացած լավագույն ուսանողների պարգեւատրումՀՀ նախագահական նստավայր Հոկտ. 12 16:00-17:00 8. Հանրային կամավորական միջոցառում՝ ՏՏ ոլորտում նախագահական պարգեւի եւ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայի հաղթողների մեծարման երեկո եւ ընդունելությունԿոմիտասի անվ. Կամերային երաժշտության տուն Հոկտ. 12 18:00-19:30 Սինոփսիսի շաբաթը Հայաստանում -2011թ. միջոցառումների ցանկ Միջոցառում Անցկացման վայրը Ամսաթիվը, ժամը 2. Համայնքային կամավորական ծրագիր - Ծառատունկ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա Հայաստանի շախմատի ակադեմիա Հոկտ. 9 11:30-12:30 12:30-13:30 3. Սինոփսիսի նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանի դասախոսությունը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ուսանողների եւ դասախոսների համար Արմենիա Մարիոթ հյուրանոց Տիգրան Մեծ դահլիճ Հոկտ. 10 15:00-16:00 4. ՀՊՃՀ, ԵՊՀ, ՀՌՀ եւ ԵԿՏԱ 2011թ. շրջանավարտների դիպլոմների եվ Սինոփսիսի կրթական ծրագրի ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն ՀՊՃՀ ,Միկրոէլեկտրոնային սխեմաներ եվ համակարգերե միջֆակուլտետային ամբիոնի 10-ամյակ Ա. Բաբաջանյանի անվ. Ֆիլարմոնիայի փոքր դահլիճ Հոկտ. 10 17:30-18:45 5. Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային վեցերորդ օլիմպիադա. Եզրափակիչ փուլ Հայաստանի եվ արտերկրի առաջին փուլը հաղթահարած մասնակիցների համար Սինոփսիս Արմենիա Ուսումնական դեպարտամենտ Հոկտ.11 09:30 -14:30 6. Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի նոր ամբիոնի բացման արարողություն Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա Հոկտ. 12 10:00-11:00 7. Սինոփսիս Արմենիա Ուսումնական դեպարտամենտի նոր մասնաշենքի պաշտոնական բացման արարողություն Արշակունյաց 39/7 Հոկտ. 12 14:00-15:00 8. ՀՀ նախագահ Սեր ժ Սարգսյանի կողմից ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի արժանացած լավագույն ուսանողների պարգեւատրում ՀՀ նախագահական նստավայր Հոկտ. 12 16:00-17:00 9. ՏՏ ոլորտում նախագահական պարգեւի եւ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայի հաղթողների մեծարման երեկո եւ ընդունելություն Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տուն Հոկտ. 12 18:00-19:30
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play