Ռիչ Գոլդման. «Սինոփսիսի աշխատակազմի համար ծառատունկը մի միջոց է օդի աղտոտումը նվազեցնելու և Երևանում առողջ միջավայրը վերականգնելու համար»


Ռիչ Գոլդման. «Սինոփսիսի աշխատակազմի համար ծառատունկը մի միջոց է օդի աղտոտումը նվազեցնելու և Երևանում առողջ միջավայրը վերականգնելու համար»

  • 10-10-2011 13:17:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սինոփսիս Արմենիա ընկերությունը շարունակում է լավ կորպորատիվ քաղաքացի մնալու ավանդույթը` տնկելով Երեւանում հարյուրավոր ծառեր։ Մեկական ծառ Սինոփսիս Արմենիայի յուրաքանչյուր աշխատակցի կողմից։ Էլեկտրոնային բաղադրիչների եւ համակարգերի նախագծման, ստուգման եւ արտադրության համար անհրաժեշտ ծրագրային ապահովման եւ մտավոր սեփականության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունն (Nasdaq: SNPS) հոկտեմբրի 9-ին հայտարարեց, որ Սինոփսիս Արմենիա ընկերության յոթերորդ ամենամյա ծառատունկի համայնքային միջոցառման շրջանակներում Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի մոտ վեց հարյուր աշխատակիցները, իրենց ընտանիքների անդամներն ու Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի ուսանողները Երեւանում տնկեցին 600-ից ավել մշտադալար տույա տեսակի ծառեր Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի շրջակայքում: “Մեկ ծառ` յուրաքանչյուր աշխատակցից” կարգախոսի ներքո` Սինոփսիս Արմենիան այս տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 3000 ից ավել ծառ է տնկել: Ամենամյա միջոցառումը կազմակերպվել է Սինոփսիսի Համայնքային Կամավորական Ծրագրի շրջանակներում եւ հովանավորվել Սինոփսիսը Հայաստանի համար (”Synopsys for Armenia”) բարեգործական հիմնադրամի կողմից: ATP բարեգործական հիմնադրամը (Հայաստան ծառատունկ ծրագիրը) Սինոփսիս ընկերությանը տրամադրել է երիտասարդ դեկորատիվ ծառերի տնկիներ Կարին եւ Խաչպար գյուղերում գտնվող իր տնկարաններից եւ իրականացրել է ծառատունկի տեղանքի նախապատրաստման աշխատանքները` հանձն առնելով հետագայում վերահսկել տնկած ծառերի խնամքը: Միջոցառմանը ակտիվ մասնակցում էին մեծահասակները եւ երեխաները` մասնագիտացված կամավորականների ուղղորդմամբ: Մասնակիցների թվում էին նաեւ Սինոփսիս ընկերության նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանը, Սինոփսիս ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ եւ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ATP ԲՀ-ի գործադիր տնօրեն Ջեֆ Մասարջյանը, ATP երեւանյան գրասենյակի տնօրեն Մհեր Սադոյանը, ինչպես նաեւ Սինոփսիս Արմենիայի եւ ATP-ի ղեկավարության ու աշխատակազմի այլ անդամներ: Հայաստանում իր հիմնադրման առաջին իսկ տարվանից` 2004թ. նոյեմբերից առ այսօր, Սինոփսիս ընկերությունը Հայաստանում ձգտում է լինել լավ կորպորատիվ քաղաքացի եւ շարունակաբար խթանում է Հայաստանի հասարակության զարգացումը` նպաստելով երկրի կրթական համակարգի բարելավմանը եւ իրականացնելով այլ աջակցման ծրագրեր: 2010 թ. ԱՄՆ Պետական Դեպարտամենտը ընդգրկեց Սինոփսիս Արմենիա ընկերությունը կորպորատիվ գերազանցության համար շնորհվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության 2010թ. եզրափակիչ փուլ անցած 12 ընկերությունների շարքում: Կորպորատիվ գերազանցության մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում հայտնվում են միջազգային բիզնեսի այն առաջատարները, որոնք գիտակցում են այն կարեւոր դերակատարումը, որ ունեն արտերկրում գործող ամերիկյան ընկերությունները` որպես լավ կորպորատիվ քաղաքացիներ: Սինոփսիս Արմենիան ճանաչվել է «ծրագրավորման ու ծրագրային ապահովման ընկերություն, որը խթանում է ԱՄՆ եւ օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ ուսուցման ծրագրերի շուրջ եւ աշխատում է Հայաստանում աղտոտման մակարդակի նվազեցման ուղղությամբ` տնկելով հարյուրավոր ծառեր վերջին ժամանակների անտառահատումների հետեւանքները կանխելու համար»: «Որպես գլոբալ ընկերություն` Սինոփսիսը գիտակցում է այն պատասխանատվությունը, որ ստանձնում են արտերկրում գործող ամերիկյան ընկերությունները: Մենք երախտապարտությամբ ենք ընդունում ԱՄՆ Պետ.դեպարտամենտի կողմից ընտրված 12 լավագույն ընկերությունների շարքում հայտնվելու պատիվը` Հայաստանում իր կորպորատիվ քաղաքացիական, նորարարական եւ օրինակելի գործունեությունն իրականացնելու համար”- ասում է պն. Չի Ֆուն Չանը: «Մենք շարունակում ենք համագործակցել եւ համայնքին վարձահատույց լինել` կամավորության սկզբունքով տնկելով հարյուրավոր ծառեր Երեւանում՝ ի նպաստ Հայաստանի բարգավաճմանը»: «Սինոփսիսի աշխատակազմի համար ծառատունկը մի միջոց է օդի աղտոտումը նվազեցնելու եւ Երեւանում առողջ միջավայրը վերականգնելու համար» - ասում է պն. Գոլդմանը: «Սրտառուչ է տեսնել, թե ինչպես են մեր աշխատակիցները ծառ տնկում իրենց ընտանիքների հետ: Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ձեւավորել հոգ տանելու երկարատեւ մշակույթ այն միջավայրի մասին, որտեղ մենք ապրում եւ աշխատում ենք»: ”Մեր կազմակերպության անունից սրտանց շնորհակալություն եմ հայտնում դոկտոր Չի Ֆուն Չանին եւ Սինոփսիս ընկերության աշխատակիցներին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսեւորման մեջ ակնհայտ առաջատար լինելու համար: Մեր ընթացիկ համագործակցության շրջանակներում 600-ից ավել աշխատակիցներ մասնակցեցին ծառատունկին եւ կանաչապատման աշխատանքներին Շախմատի ակադեմիայի շրջակայքում` ի պատիվ Հայաստանի հաղթանակի 2011թ. Շախմատի Աշխարհի առաջնությունում», ասում է ATP գործադիր տնօրեն Ջեֆ Մասարջյանը: «Մենք նաեւ միասին ծառեր տնկեցինք Եվրոպական ակադեմիայի շրջակայքում՝ նշելով ակադեմիայի 10-ամյակը: Սա հավանաբար ամենապատեհ նվերն է, որ մենք կարող ենք մատուցել` խրախուսելով Հայաստանում առողջ միջավայրի պահպանումը»: «Շատ եմ կարեւորում Սինոփսիսի հետ համատեղ կազմակերպվող ծառատունկը՝ ի նպաստ մեր քաղաքի բարեկարգմանը», - ասում է Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ռեկտոր պրոֆ. Անդրանիկ Ավետիսյանը: «Մեծ պատիվ է մեզ համար մասնակցել այս գեղեցիկ նախաձեռնությանը Սինոփսիս ընկերության ղեկավարության եւ նրա աշխատակիցների հետ միասին: Հավաստիացնում եմ, որ մենք սիրով հոգ կտանենք տնկված ծառերի մասին, որոնք կընդգծեն Ակադեմիայի ճարտարապետական հարստությունն ու պատմությունը: Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը մեր սիրելի ԲՈՒՀ 10-ամյակին նվիրված այս յուրահատուկ ընծայի համար»: «Ծառերը վկայում են Սինոփսիսի եւ Շախմատի ակադեմիայի միջեւ երկարատեւ բարեկամության մասին», - ասում է Շախմատի ակադեմիայի հիմնադիր եւ նախագահ Սմբատ Լպուտյանը: «Մեծ պատիվ ենք համարում ծառերը որպես նվեր ընդունել` 2011 Համաշխարհային թիմային առաջնությանը Հայաստանի տարած հաղթանակի առիթով: Սինոփսիսի բացառիկ գործունեությունը եւ նվաճումները, սոցիալական եւ համայնքային գործունեության հետ միասին, նպաստում են մեր երկրում համագործակցության եւ բարի կամքի դրսեւորումներին: Մեր երախտագիրությունն ենք հայտնում Սինոփսիսին բարեկամության եւ համայնքային առաջատարության համար»: «Սինոփսիսը հետեւողականորեն խրախուսում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւորությունը: Ծառատունկների իրականացումը դարձել է Հայաստանում Սինոփսիսի ամենամյա ավանդույթներից մեկը` 2005թ սկսած ընկերության աշխատակիցները տարեկան 400-ից ավել ծառ են տնկում», - ասում է պն. Մուսայելյանը: «2005թ Սինոփսիսը ծառատունկ է իրականացրել Վիասֆեր Տեխնոպարկի տարածքում, 2006թ` Հաղթանակի զբոսայգում, 2007թ` Ծիծեռնակաբերդի այգում, 2008թ` Երեւանի Նոր Նորք համայնքում, 2009թ-ին` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի կենտրոնական այգում (վերջերս կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցում մոտակայքում), եւ 2010թ` Ցեղասպանության թանգարանի ծառուղու երկայնքով, ինչպես նաեւ ՓՅՈՒՆԻԿ հաշմանդամների կազմակերպության մոտակայքում գտնվող հանրային այգում»: «Արդեն հինգ տարի է, ինչ ես Սինոփսիսում եմ, եւ կարող եմ ասել, որ ծառատունկը «Սինոփսիսի շաբաթը Հայաստանում» ծրագրի կարեւորագույն միջոցառումներից է», – ասում է Սինոփսիս Արմենիա ուսումնական դեպարտամենտի նախկին ուսանողուհի, այժմ Սինոփսիս Արմենիա ընկերության աշխատակից Աննա Ասատրյանը: «Այս ավանդույթը մի գերազանց օրինակ է, թե ինչպես ՏՏ ընկերությունը կարող է լինել նաեւ լավ կորպորատիվ քաղաքացի: Ի հավելումն, մեր աշխատակիցները հնարավորություն են ստանում հանգստյան օրերը ընտանիքի հետ անցկացնել դրսում` հոգ տանելով այն միջավայրի մասին, որտեղ մենք ապրում եւ կառուցում ենք մեր ապագան»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն