Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում հայտնաբերվել են հայր եւ որդի Հակոբյանների դիերը


Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում հայտնաբերվել են հայր եւ որդի Հակոբյանների դիերը

  • 12-10-2011 18:34:20   | Հայաստան  |  Հասարակություն

Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում հողաշերտի տակ հայտնաբերվել են հինգ անհետ կորածների ցուցակում նշվող վերջին երկուսի` Վրաստանի քաղաքացիներ, հայր եւ որդի Գուրգեն Մովսեսի Հակոբյանի (1949 թ. ծնված) եւ Արթուր Գուրգենի Հակոբյանի (1992 թ. ծնված) դիերը: Հոկտեմբերի 10-ին փրկարարները սողանքի գոտում հայտնաբերել էին 1973 թ. ծնված Արմեն եւ 1964 թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների, իսկ հոկտեմբերի 11-ին` 1939 թ. ծնված Նորայր Միրզոյանի դիերը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play