Ուժեղացվում է կրթության ոլորտի վերահսկողությունը


Ուժեղացվում է կրթության ոլորտի վերահսկողությունը

  • 13-10-2011 15:04:20   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավանություն է տրվել «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծին, ինչը թելադրված է տեսչական բարեփոխման իրականացման, կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման եւ կրթության ոլորտում իրականացվող պետական վերահսկողության գործընթացը կարգավորող իրավական ակտերի առանձին դրույթներում առկա տարընթերցումների ու թերությունների շտկման անհրաժեշտությամբ։ Այս օրենսդրական նախաձեռնության առնչությամբ Տ.Սարգսյանն ասել է. «Չնայած հասարակական ընկալման առումով մենք ունենք 5 տոկոսանոց բարելավում, կոռուպցիան փուլ առ փուլ նվազում է, եւ դրան էապես նպաստել է 2011 թ. բուհերի ընդունելության քննությունների կազմակերպումը, խնդիրը շարունակում է մնալ լուրջ։ Աննախադեպ է եղել այս տարին, երբ ոչ մի կոռուպցիոն դեպք չի արձանագրվել, բողոք չենք ունեցել, արդար եւ ազնիվ գործընթաց է եղել։ Արդյունքում մենք ունենք որոշակի առաջընթաց։ Բայց նաեւ դեռեւս բարվոք վիճակում չենք գտնվում եւ լուրջ անելիքներ ունենք։ Այս օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի հակակոռուպցիոն լիակատար եւ միասնական գործիքակազմ ունենանք»։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play