Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից, News from Armenia and Diaspora, Новости Армении и Диаспоры - Նոյյան Տապան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR
Նորաբաց Անտիկ արվեստի դպրոցում երեխաները կսովորեն նկարել ոչ թե վրձնով, այլ սեփական մատներով (տեսանյութ և ֆոտոշարք)
01.10.2016 19:52
  • Մշակույթ

Մատնանկարչություն կավե ամանների վրա. հենց այսպես է կոչվում ժամանակակից և ավանդական արվեստը մեկտեղած այն նոր...

Մատնանկարչություն կավե ամանների վրա. հենց այսպես է կոչվում ժամանակակից և ավանդական արվեստը մեկտեղած այն նոր ուղղվածությունը, որը երեխաների մեջ զարգացնելու են նորաբաց Անտիկ արվեստի դպրոցի մասնագետները:   Երևանի կենտրոնում հոկտեմբերի 1-ից գործող կրթական այս նոր հաստատությունում աշակերտները կարող են բարձր որակավորում ունեցող ուսուցիչների օգնությամբ յուրացնել նկարչության, գունանկարի, գծանկարի, կոմպոզիցիայի, հեռանկարչության, կավագործության և իհարկե մատնանկարչության հմտությունները:  Նելլի Դավթյանի փոխանցմամբ` մինչ նման դպրոց ստեղծելու գաղափարն...

«Մանկական Նոր ալիք-2016»-ը Առաջին ալիքի եթերում կլինի սեպտեմբերի 24-ին
22.09.2016 18:22
  • Մշակույթ

«Մանկական Նոր ալիք-2016» երգի միջազգային մրցույթը հայ հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու սեպտեմբերի 24-ին՝ ժամը 22:45-ին,...

«Մանկական Նոր ալիք-2016» երգի միջազգային մրցույթը հայ հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու սեպտեմբերի 24-ին՝ ժամը 22:45-ին, Առաջին ալիքի եթերում:   Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:   Մրցույթում հայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) փայլուն ելույթ է ունեցել եւ գրավել մրցանակային երկրորդ հորիզոնականը` այն կիսելով Մալթայի ներկայացուցչի հետ: Միշան երկու մրցութային օրերի ընթացքում արժանացել է հավասարաչափ 87-ական միավորների, երկու օրերն էլ ժյուրիի...

Նոր տեսահոլովակ. ներկայացնում են փոքրիկ երգչուհիները
19.09.2016 13:53
  • ՆՈՐՄԱԼ ՉԷ

  Մարիա և Մելիսա փոքրիկ երգչուհիները սեպտեմբերի 18-ին ընկերներին ու մտերիմներին հրավիրել էին երեւանյան ժամանցային վայրերից...

  Մարիա և Մելիսա փոքրիկ երգչուհիները սեպտեմբերի 18-ին ընկերներին ու մտերիմներին հրավիրել էին երեւանյան ժամանցային վայրերից մեկը` մասնակցելու իրենց առաջին տեսահոլովակի շնորհանդեսին: «Իմ քույրիկ» երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Ռուզաննա Մկրտչյանն է, տեսահոլովակի նկարահանումներն իրականացրել է Radar Production-ը, իսկ ռեժիսորը Վահան Կարապետյանն  է: Տեսահոլովակի հերոսները հենց իրենք են և, կարելի է ասել, որ ներկայացնում են իրենց իսկ առօրյան:   Տաղանդավոր քույրիկներն երեկոյի ընթացքում բազում...

Երեխաների համար Երևանում բացված Գիտության թանգարանում կարելի է սեփական ձեռքերով կատարել տարբեր գիտափորձեր (տեսանյութ)
14.09.2016 20:05
  • ՆՈՐՄԱԼ ՉԷ

Ապակու նման փշրվող այս բնական վարդերն ու գավաթներով լի շամպայնն այսօր ազդարարեցին տարածաշրջանում առաջին երեխաների...

Ապակու նման փշրվող այս բնական վարդերն ու գավաթներով լի շամպայնն այսօր ազդարարեցին տարածաշրջանում առաջին երեխաների համար նախատեսված Գիտության թանգարանի բացումը:    «Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության կողմից իրականություն դարձած Գիտության թանգարանի գլխավոր նպատակն է ինտերակտիվ շփման միջոցով երեխաների մեջ սեր արթնացնել բնագիտական առարկաների հանդեպ՝ խրախուսելով երեխաների անմիջական շփումը ցուցանմուշների հետ: Իր տեսակով յուրահատուկ այս թանգարանում ներկայացված են մոտ 25 ցուցանմուշներ էլեկտրականության, մագնիսականության, օպտիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի...

Օգոստոսի 12-14-ին մայրաքաղաքում ծնվել է 150 երեխա
15.08.2016 13:02
  • ՆՈՐՄԱԼ ՉԷ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 12-14-ին մայրաքաղաքում ծնվել է 150 երեխա՝...

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 12-14-ին մայրաքաղաքում ծնվել է 150 երեխա՝ 71 տղա և 79 աղջիկ: © shamshyan.com    ...

«Խոսող» խաղալիքները երևանյան պուրակում ներկայացան իրենց ողջ հմայքով. (տեսանյութ)
01.07.2016 22:36
  • Հասարակություն

Չնայած ամառային շոգ եղանակին` Երեւանի Միսաք Մանուշյանի անվան պուրակն այսօր մարդաշատ է: Այստեղ տիկնիկների ցուցադրությամբ...

Չնայած ամառային շոգ եղանակին` Երեւանի Միսաք Մանուշյանի անվան պուրակն այսօր մարդաշատ է: Այստեղ տիկնիկների ցուցադրությամբ անցկացվում է «Խոսող խաղալիք» մանկական ուրախ փառատոնը: Այն կազմակերպվել է «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրի շրջանակներում:   20 տիկնիկագործներ և Երևան քաղաքի վարչական շրջանների կիրառական արվեստի բաժինների ներկայացուցիչներ պուրակում ցուցադրում և վաճառում են ամենատարբեր տիկնիկներ՝ լինեն դրանք ժամանակակից, թե երևակայական աշխարհից, մեզ ծանոթ մուլտերից, թե հայկական բանահյուսությունից: Երեւանի...

«Մարի» հրատարակչությունը տոնական մթնոլորտում պարգևատրեց «Փոքրիկ նկարիչներ» մրցույթի հաղթողներին (տեսանյութ)
22.06.2016 21:21
  • Հասարակություն

Այս երեխաները «Մանկիկ» ամսագրի «Փոքրիկ նկարիչներ» մրցույթի հաղթողներն են, ովքեր անհամբերությամբ շտապում են «Վահագն Դավթյանի»...

Այս երեխաները «Մանկիկ» ամսագրի «Փոքրիկ նկարիչներ» մրցույթի հաղթողներն են, ովքեր անհամբերությամբ շտապում են «Վահագն Դավթյանի» անվան այգի` մասնակցելու թվով 4-րդ տոնական մրցանակաբաշխությանը:    Միջոցառումը նրանց համար անմոռանալի դարձնելու նպատակով «Մարի» հրատարակչության խմբագրակազմը հրավիրել էր մուլտհերոսների և «Փոքրիկ Էյնշտեյն» գիտական շոու ծրագրի ներկայացուցիչներին: Վերջիններս մրցույթի հաղթողների մասնակցությամբ տեղում կատարեցին հետաքրքիր գիտական փորձեր: Մարիամ Մելքոնյանի փոխանցմամբ`  «Մանկիկ» ամսագրի ստեղծման առաջին իսկ օրվանից անցկացվող «Փոքրիկ նկարիչներ»...

Երևանում անցկացվելու է «Անվտանգ հղիություն, առողջ մանկություն» խորագրով «Կոալա» փառատոնը (տեսանյութ)
16.06.2016 12:49
  • Հասարակություն

Երևանում առաջին անգամ հունիսի 18-19-ն անցկացվելու է հղի կանանց և մանուկների առողջության պահպանման և այլ...

Երևանում առաջին անգամ հունիսի 18-19-ն անցկացվելու է հղի կանանց և մանուկների առողջության պահպանման և այլ խնդիրներին նվիրված «Կոալա» փառատոնը:  Ինչպես հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի հեղինակ, «Ինդիգո» մանկական ակումբի հիմնադիր Իրինա Փահլևանյանը, «Անվտանգ հղիություն, առողջ մանկություն» խորագրով փառատոնն անցկացվելու է Հայաստանի նկարիչների միությունում, իսկ նպատակն է աջակցել ապագա մայրերին և երիտասարդ ծնողներին գտնել առաջնային հարցերի լուծումներ ընտանիքի պլանավորման,...

Երևանի քաղաքապետարանը միացել է «Նվիրենք նրանց հեքիաթ» նախագծին
01.06.2016 12:33
  • Հասարակություն

«Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախագծով մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում են ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների...

«Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախագծով մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում են ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 33 երեխաներ՝ իրենց հարազատների հետ: Լուսանկարչուհի Աննա Մանասարյանի նախաձեռնությամբ կյանքի կոչվող ծրագրին մասնակցում են երեխաներ ԼՂՀ-ից, Սյունիքի, Շիրակի, Արարատի մարզերից և Երևանից:    Երեխաների երազանքների ու ամենանվիրական ցանկությունների իրագործմանն ուղղված բարեգործական ծրագրին միացել է նաև Երևանի քաղաքապետարանը: Երեխաների այցը մայրաքաղաք հիշարժան և ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով կազմակերպվել...

Որքան ու ինչպես հնարավոր է՝ փչացնում ենք երեխաների մանկությունը. «Հայոց աշխարհ»
01.06.2016 11:46
  • ՆՈՐՄԱԼ ՉԷ

 «Հայոց աշխարհ». Հայտնի բան է՝ երեխաների համար ինչ էլ անենք, մեզ էլի քիչ է թվալու:   Ինչպես ծնողների...

 «Հայոց աշխարհ». Հայտնի բան է՝ երեխաների համար ինչ էլ անենք, մեզ էլի քիչ է թվալու:   Ինչպես ծնողների դեպքում: Սա փոխադարձող ճոճանակ է, որովհետեւ մենք էլ ժամանակին երեխա ենք եղել, իսկ հիմա՝ ծնող:     Այսօր հունիսի 1-ն է, եւ ամեն պարագայում երեխաների հանդեպ վերաբերմունքի թեման, իր տարակերպ արծարծումներով, անխուսափելի է: Երեխաների իրավունքների պաշտպանության օրը:     Հեռավոր թվացող այն ժամանակներում, երբ մենք էինք երեխաներ, այժմ արդեն...