Դիարբեքիր ու Վան այցելած հայաստանեան խումբն արժանացել է անկեղծ ու տպաւորիչ ընդունելութեան


Դիարբեքիր ու Վան այցելած հայաստանեան խումբն արժանացել է անկեղծ ու տպաւորիչ ընդունելութեան

  • 27-10-2011 18:53:48   | Հայաստան  |  Հասարակութիւն
 Դիարբեքիր եւ Վան այցելած հայաստանեան 46-հոգանոց խմբի անդամները շատ անկեղծ ընդունելութեան էն արժանացել, եւ այդ ընդունելութիւնը կապ չունի թուրքական աւանդական քաղաքականութեան հետ: հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի համոզմունք էն յայտնել Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւոր Արագած Ախոյեանն ու «Ակունք» ազգագրական համոյթի գեղարուեստական ղեկավար Սարգիս Ալաւերդեանը, յաւելելով, որ այդ տարածքներն աւելի շատ ինքնիշխան էն եւ առաւելագոյնս զերծ էն կենտրոնական իշխանութիւնների ազդեցութիւնից: Խումբը վերջերս ներկայ է գտնուել տիգրանակերտի (Դիարբեքիրի) Սուրբ Կիրակոս եկեղեցու բացման եւ օծման արարողութեանը, մինչեւ երկրաշարժը հանդիպումներ ունեցել նաեւ Վանում: «Ականատէս եղանք մի փաստի. բոլոր պատմական յուշարձանների վրայ, Դիարբեքիրի եւ թաղապետարանի եւ քաղաքապետարանի պատերին կային պաստառներ, որոնց վրայ հայերէն գրուած էր` Բարով եկաք ձեր տուն»,- նշել էն ասուլիսի մասնակիցները: Աւելին, Դիարբեքիրի քաղաքապետն «Ակունքի» անդամների ընդունելութեան ժամանակ խօսել է նաեւ հայերէն: իսկ Վանի քաղաքապետը երկրաշարժից մէկ օր առաջ հանդիպման ժամանակ յայտնել էր, որ իրենց համար հայերի մասնակցութիւնը կարեւոր է, քանի որ հայկական խումբը ոչ թէ հիւր է, այլ` տանտէր: Արագած Ախոյեանի գնահատմամբ, դիարբեքիրում եւ վանում հանդիպումները եղել էն տպաւորիչ. «Այն , ինչ խօսեցինք, այն, ինչ լսեցինք, բխում էր նաեւ մեր հայրենակիցների շահերից եւ մեծ յոյս էր առաջացնում դէպի ապագան»,- նկատել է պատգամաւորը: Ըստ ասուլիսի մասնակիցների, վանում եւ դիարբեքիրում ջերմ ընդունելութիւնը զարմացրել է անգամ ադրբեջանցի լրագրողներին: Խմբի անդամները վանի երկրաշարժից յետոյ կապուել էն Վանի քաղաքապետի հետ` առաջարկելով իրենց օգնութիւնը, վերջինս յայտնել է իր խորին շնորհակալութիւնը:
  -   Հասարակութիւն