Ընթերցանութեան հանրապետական առաջին մրցոյթի կիսաեզրափակիչ փուլը սկսուած է


Ընթերցանութեան հանրապետական առաջին մրցոյթի կիսաեզրափակիչ փուլը սկսուած է

  • 17-11-2011 19:40:53   | Հայաստան  |  Մշակոյթ

«Ժամանակ մի կորցրու՜, կարդա՜յ» նշանաբանով ընթերցանութեան հանրապետական մրցոյթի կիսաեզրափակիչ փուլն Արարատի մարզում անցկացուեց մարզկենտրոն Արտաշատում: Մրցոյթն անցկացուել է տարիքային երկու խմբերի` 2-4-րդ եւ 5-7-րդ դասարանների աշակերտների շրջանում, որոնցից եզրափակիչ փուլ էն անցել 3-ական աշակերտ: «Երեւան-2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման շրջանակներում կազմակերպուած ընթերցանութեան հանրապետական առաջին մրցոյթն անց է կացւում «Էդիթ Պրինտ» հրատարակչութեան եւ Երեւանի քաղաքապետարանի անմիջական աջակցութեամբ: Այն նպատակ ունի բարձրացնել ընթերցանութեան ցուցանիշը բնակչութեան` յատկապէս երեխաների շրջանում: Հրատարակչութեան կողմից մրցոյթի մասնակիցներին տրուել էն պատուոգրեր, գրքեր եւ զեղչի կտրօններ, որոնցով մարզի երեխաները կարող էն նոյն մարզի վաճառակէտերից օգտուել 20% զեղչից: Իսկ մրցոյթին չմասնակցած աշակերտների համար անցկացուեց վիկտորինայ, որի ընթացքում հարցերին ճիշտ պատասխանած երեխաները նոյնպէս ստացան նուէրներ: Կազմակերպուել էին նաեւ հանդիպումներ "Էդիթ Պրինտ" հրատարակչութեան կողմից թողարկուող «Ուրախ գնացք» մանկական եւ «Իմ մոլորակը» պատանեկան ամսագրերի խմբագրակազմի հետ: Արտաշատի թիւ 5 դպրոցում հրատարակչութիւնը կազմակերպել էր նաեւ մանկապատանեկան գրքերի ցուցահանդէս-վաճառք, որի ժամանակ գրքերը վաճառում էին ինքնարժէքից ցածր գներով: Այս բոլոր միջոցառումներն իրականացուել եւ դեռ կիրականացուէն ընթերցանութեան հանրապետական առաջին մրցոյթի կիսաեզրափակիչ փուլին զուգահեռ, որն, ինչպէս մրցոյթի պատասխանատուներն էն ասում, բոլոր մարզերում էլ վերածուելու է գրքի իսկական տօնի: Մրցոյթի եզրափակիչ փուլը տեղի կ'ունենայ 2012թ-ի փետրուարին, Երեւանում: Եզրափակիչ փուլի մասնակիցների ցուցակը կը յայտարարուի մարզերում եւ Երեւանում կիսաեզրափակիչ փուլի աւարտից յետոյ:
  -   Մշակոյթ