ՌԱՀՀԿ-ում կայացաւ «Սահմանադրական պետութեան կառուցման հիմնախնդիրը Հայաստանում» գրքի շնորհանդէսը


ՌԱՀՀԿ-ում կայացաւ «Սահմանադրական պետութեան կառուցման հիմնախնդիրը Հայաստանում» գրքի շնորհանդէսը

  • 13-12-2010 16:39:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
13 դեկտեմբերի 2010թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) կազմակերպուեց յատուկ ընդունելութիւն, որը նուիրուած էր ՌԱՀՀԿ փորձագիտական խմբի հեղինակած` «Սահմանադրական պետութեան կառուցման հիմնախնդիրը Հայաստանում» գրքի շնորհանդէսին: Միջոցառմանը ներկայ էին քաղաքագէտներ, հասարակական-քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, մտաւորականութեան եւ զանգուածային լրատուամիջոցների ներկայացուցիչներ: Ողջունելով հիւրերին, Կենտրոնի տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանը նշեց, որ նոր աշխատութիւնն արծարծում է ՀՀ-ում սահմանադրական պետութեան կառուցման հիմնախնդրին առնչուող մի շարք հրատապ դիտանկիւններ` սկսած 90-ական թուականների սկզբից մինչեւ ներկայ պահի իրաւաքաղաքական իրողութիւնները: «Իր անառարկելի արժանիքներից զատ` այս գիրքը նաեւ յանձնառութիւն ստանձնեց քաղաքագիտական մտքի շարունակումն ու զարգացումը փոխանցելու նոր սերնդին, որի մտաւոր կարողութիւններն էական ներդրում էն»,- ասաց Կիրակոսեանը: Իր խօսքում ՌԱՀՀԿ աւագ փորձագէտ, խմբի աշխատանքները համակարգող Մանուէլ Սարգսեանը բարձր գնահատեց Կենտրոնի հետ համագործակցած երիտասարդ փորձագէտների աշխատանքը, որը նիւթի խորն ու անկողմնակալ վերլուծութեան ակնառու օրինակ է: «Փորձել ենք միասնական մօտեցում ներկայացնել արդիական այն խնդրի նկատմամբ, թէ ինչպէս է Հհ-ում առհասարակ ընկալւում այսօրուայ մեր վիճակը, որն է ժողովրդավարական, իրաւական պետութեան չկայացածութեան մէջ մեղքի մեր բաժինը եւ որոնք էն աշխարհի էլիտար ազգերի ընտանիքին անդամագրուելու խոչընդոտները»,- ընդգծեց Սարգսեանը: Գրքի հեղինակներից Արթուր Աւթանդիլեանը, Սարօ Սարօյեանը, Էդգար Վարդանեանը եւ Արայիկ Յարութիւնեանը կարծիք յայտնեցին, որ ուսումնասիրութիւնը լուրջ ու նորովի հայեացք է` նետուած յետպատերազմական շրջանի զարգացումներին, իշխանութիւնների հետ բանակի սերտաճման, տնտեսութեան ու քաղաքականութեան միաձուլման գործընթացներին, մեզանում ընտրութիւնների միջոցով իշխանութեան ձեւաւորման անհնարինութեան հարցերին, պետական կեանքի կարգաւորման ստուերային ազդակներին, օլիգոպոլիայի ի յայտ գալու պատճառահետեւանքային կապերին, ինչպէսեւ հայ հասարակութեան կողմից իրաւական գաղափարների ու ժողովրդավարութեան ընկալման ձեւերին: Վերջում հանդէս եկաւ եւ «Սահմանադրական պետութեան կառուցման հիմնախնդիրը Հայաստանում» գրքի հեղինակային ու խմբագրական անձնակազմին շնորհաւորեց այս օրերին Հայաստանում գտնուող Լոս Անջելեսի Կ'ալիֆոռնիայի համալսարանի Հայոց եւ Մերձաւոր Արեւելքի պատմութիւնների ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Ռիչարդ Յովհաննիսեանը: «Հետազօտութեան մէջ կան բազմաթիւ կարեւոր հիմնահարցեր, որոնց լուծումը, վստահ եմ, օգտակար կը լինի հայոց երիտասարդ պետութեան ապագայի համար»,- նշեց ակադեմիկոսը` աշխատութեան հեղինակներին մաղթելով ստեղծագործական նոր ձեռքբերումներ:
  -   Մամլո հաղորդագրություն