ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան մարդկային եւ ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագրի ամփոփման միջոցառում


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան մարդկային եւ ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագրի ամփոփման միջոցառում

  • 23-09-2010 15:18:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան - Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան Մարդկային եւ ինստիտուցիոնալ ներուժի զարգացման (ՄԻՆԶ) ծրագիրը նշեց ծրագրի փակումը Երեւանի Արմէնիայ Մարիոթ հիւրանոցում: Կրթութեամբ զարգացման ակադեմիան (AED), որն իրականացրել է ծրագիրը, ներկայացրեց ծրագրի ամփոփումը 16 տարիների ընթացքում Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսաւորմամբ ներուժի զարգացման ծրագրերի համատեքստում: Ներկայացուցիչներ Հայաստանի պետական հաստատութիւններից եւ միջազգային կառոյցներից, ինչպէս նաեւ շահառու կազմակերպութիւններից, ներկայացրեցին երկրում ՄԻՆԶ ծրագրի ձեռքբերումներն ու յաջողութիւնները: Միջոցառումն ուղեկցուեց ցուցահանդէսով, որտեղ ծրագրի մի շարք շահառու կազմակերպութիւններ ներկայացրեցին ՄԻՆԶ ծրագրի աջակցութեան արդիւնքում իրենց կազմակերպութեան յաջողութիւնները: ՄԻՆԶ ծրագիրը, որը մեկնարկել է Հայաստանում 2005 թուականին, ընդգրկել է տարբեր ոլորտներ եւ կազմակերպութիւններ` այդ թւում պետական, մասնաւոր եւ հասարակական ոլորտներից: Ծրագիրը արդիւնաւէտ կերպով համագործակցել է գործընկեր կազմակերպութիւնների հետ ԱՄՆՄԶԳ ռազմավարական առաջնահերթութիւն վայելող ծրագրերում կարեւոր դեր ունեցող հաստատութիւնների կատարողական բացերը վերացնելու նպատակով: Վերջին տարիներին ԱՄՆ Մզգ-ն սերտօրէն համագործակցել եւ աջակցել է ՀՀ կառավարութեանը, ներառեալ` ՀՀ էկոնոմիկայի, Առողջապահութեան, Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարութիւնների, Կենտրոնական բանկի, Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի, ինչպէս նաեւ ՀՀ Ազգային ժողովի հետ: Այն նաեւ համագործակցել է մասնաւոր սեկտորի մի շարք կազմակերպութիւնների` մասնաւորապէս զբօսաշրջութեան եւ տեղեկատուական տեխնոլոգիաների գծով փոքր եւ միջին ձեռնարկութիւնների, ինչպէս նաեւ քաղաքացիական հասարակութեան ակտիւ դերակատարների հետ, ներառեալ` շահերի պաշտպանութեան Հկ-ներ, վերահսկում եւ հետազօտութիւններ անցկացնող կազմակերպութիւններ: Ծրագրի ներուժի զարգացմանն ուղղուած մօտեցումը տարբերւում է աւանդական վերապատրաստման դասընթացներից: ՄԻՆԶ ծրագրի աշխատակազմը տրամադրել է մարդկային եւ ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծառայութիւնների համալիր փաթեթ, որը ներառում է կարիքների, կատարողականի եւ ստացուած արդիւնքների գնահատում ու դրանցում եղած թերութիւնների բացայայտում, թիրախային խմբերին ուղղուած ուսուցողական եւ այլ նպատակային միջոցառումներ, մոնիտորինգ եւ գնահատում անցկացնելու կարողութիւնների զարգացում եւ շարունակելիութիւն ապահովող ծրագրերի նախագծում ու իրականացնում: Տասնվեց տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսաւորմամբ իրականացուած ներուժի զարգացման ծրագրերը, ներառեալ Մինզ-ը, ընդգրկում են 1300-ից աւելի վերապատրաստման եւ ներուժի զարգացման այլ ծրագրեր: Աւելի քան 24000 հայաստանցի առաջնորդներ, քաղաքականութիւն մշակողներ ու մասնագէտներ, շուրջ 5000 հայաստանեան կազմակերպութիւններ օգտուել են ներուժի զարգացման նպատակով ցուցաբերած օգնութիւնից: ՄԻՆԶ ծրագիրը իրականացուել է Կրթութեամբ զարգացման ակադեմիայի (AED) կողմից: AED-ն ոչ-առեւտրային կազմակերպութիւն է, որը հիմնադրուել է 1961թ-ին Ամն-ում եւ գործում է աշխարհի աւելի քան 150 երկրում:
  -   Մամլո հաղորդագրություն