ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մարդկային եւ ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագրի ամփոփման միջոցառում


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մարդկային եւ ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագրի ամփոփման միջոցառում

  • 23-09-2010 15:18:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երեւան - Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Մարդկային եւ ինստիտուցիոնալ ներուժի զարգացման (ՄԻՆԶ) ծրագիրը նշեց ծրագրի փակումը Երեւանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Կրթությամբ զարգացման ակադեմիան (AED), որն իրականացրել է ծրագիրը, ներկայացրեց ծրագրի ամփոփումը 16 տարիների ընթացքում Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ներուժի զարգացման ծրագրերի համատեքստում: Ներկայացուցիչներ Հայաստանի պետական հաստատություններից եւ միջազգային կառույցներից, ինչպես նաեւ շահառու կազմակերպություններից, ներկայացրեցին երկրում ՄԻՆԶ ծրագրի ձեռքբերումներն ու հաջողությունները: Միջոցառումն ուղեկցվեց ցուցահանդեսով, որտեղ ծրագրի մի շարք շահառու կազմակերպություններ ներկայացրեցին ՄԻՆԶ ծրագրի աջակցության արդյունքում իրենց կազմակերպության հաջողությունները: ՄԻՆԶ ծրագիրը, որը մեկնարկել է Հայաստանում 2005 թվականին, ընդգրկել է տարբեր ոլորտներ եւ կազմակերպություններ` այդ թվում պետական, մասնավոր եւ հասարակական ոլորտներից: Ծրագիրը արդյունավետ կերպով համագործակցել է գործընկեր կազմակերպությունների հետ ԱՄՆՄԶԳ ռազմավարական առաջնահերթություն վայելող ծրագրերում կարեւոր դեր ունեցող հաստատությունների կատարողական բացերը վերացնելու նպատակով: Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն սերտորեն համագործակցել եւ աջակցել է ՀՀ կառավարությանը, ներառյալ` ՀՀ էկոնոմիկայի, Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունների, Կենտրոնական բանկի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի հետ: Այն նաեւ համագործակցել է մասնավոր սեկտորի մի շարք կազմակերպությունների` մասնավորապես զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարների հետ, ներառյալ` շահերի պաշտպանության ՀԿ-ներ, վերահսկում եւ հետազոտություններ անցկացնող կազմակերպություններ: Ծրագրի ներուժի զարգացմանն ուղղված մոտեցումը տարբերվում է ավանդական վերապատրաստման դասընթացներից: ՄԻՆԶ ծրագրի աշխատակազմը տրամադրել է մարդկային եւ ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծառայությունների համալիր փաթեթ, որը ներառում է կարիքների, կատարողականի եւ ստացված արդյունքների գնահատում ու դրանցում եղած թերությունների բացահայտում, թիրախային խմբերին ուղղված ուսուցողական եւ այլ նպատակային միջոցառումներ, մոնիտորինգ եւ գնահատում անցկացնելու կարողությունների զարգացում եւ շարունակելիություն ապահովող ծրագրերի նախագծում ու իրականացնում: Տասնվեց տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացված ներուժի զարգացման ծրագրերը, ներառյալ ՄԻՆԶ-ը, ընդգրկում են 1300-ից ավելի վերապատրաստման եւ ներուժի զարգացման այլ ծրագրեր: Ավելի քան 24000 հայաստանցի առաջնորդներ, քաղաքականություն մշակողներ ու մասնագետներ, շուրջ 5000 հայաստանյան կազմակերպություններ օգտվել են ներուժի զարգացման նպատակով ցուցաբերած օգնությունից: ՄԻՆԶ ծրագիրը իրականացվել է Կրթությամբ զարգացման ակադեմիայի (AED) կողմից: AED-ն ոչ-առեւտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1961թ-ին ԱՄՆ-ում եւ գործում է աշխարհի ավելի քան 150 երկրում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play