GTZ SMB ծրագիրը նշում է «Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը» եւ հրապարակում «Հայաստանի գետերի եւ վտակների կենսաբազմազանութեան ուսումնասիրութիւն» ծրագրի արդիւնքները


GTZ SMB ծրագիրը նշում է «Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը» եւ հրապարակում «Հայաստանի գետերի եւ վտակների կենսաբազմազանութեան ուսումնասիրութիւն» ծրագրի արդիւնքները

  • 14-09-2010 15:38:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Գերմանական տեխնիկակակն համագործակցութեան (ԳՏՀ) Կենսաբազմազանութեան կայուն կառավարում (ԿԸ ԿԿ) ծրագիրը կազմակերպում է «Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրուանը» նուիրուած միջոցառում, որի ընթացքում կ'ամփոփուեն եւ հանրութեանը կը ներկայացուեն «Հայաստանի գետերի եւ վտակների կենսաբազմազանութեան ուսումնասիրութիւն» խորագրով 2010թ. բնապահպանական կրթական ծրագրի արդիւնքները: Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրուայ տօնակատարութիւնը տեղի կ'ունենայ. ս.թ. սեպտեմբերի 16-ին (հինգշաբթի օրը) «Անի Պլազայ» հիւրանոցի «Անի» շքասրահում (հասցեն` Սայաթ Նովա19): Մասնակիցների գրանցումը`ժ.14:30-ին: Միջոցառման պաշտօնական բացումը` ժ.15:00-ին: Աւարտը` ժ.17:30-ին: Այս յատուկ օրուայ առիթն օգտագործելով` ԳՏՀ ԿԸ ԿԿ ծրագիրը ցանկանում է եւս մէկ անգամ շեշտել կենսաբազմազանութեան նշանակութեան եւ բնական ռեսուրսների կայուն օգտագործման վերաբերեալ իրազեկման բարձրացման կարեւորութիւնը: «Հայաստանի գետերի եւ վտակների կենսաբազմազանութեան ուսումնասիրութիւն» քարոզարշաւի յաջող իրականացումը հնարաւոր դարձաւ ՀՀ բնապահպանութեան նախարարութեան (ԲՆ), ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան (ԿԳՆ), մասնաւորապէս` ՀՀ ԲՆ Շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան մոնիթորինգի կենտրոնի եւ ՀՀ ԿԳՆ Կրթութեան ազգային ինստիտուտի փորձագէտների հետ համագործակցութեան շնորհիւ: Ժամանակակից բնապահպանական կրթական մեթոդների, գետերի կենսաբազմազա-նութեան եւ կենսաբանական մոնիթորինգի հմտութիւնների վերաբերեալ ուսուցանելու նպատակով` ԳՏՀ ԿԸ ԿԿ ծրագիրը կազմակերպեց թուով հինգ եռօրեայ վերապատրաստման դասընթացներհայաստանի շրջանների (մարզերի) եւ Երեւանի թուով 120 ուսուցիչների համար: Վերապատրաստման արդիւնքում ուսուցիչները կարողացան ՀՀ գետերի եւ վտակների ջրի համապարփակ ուսումնասիրման ու գնահատման աշխատանքներ տանել աւելի քան 1200 դպրոցականների եւ էկո-ակումբների երիտասարդ անդամների հետ: Նախաձեռնութեան նպատակն էր խրախուսել ուսուցիչներին եւ աշակերտներին աւելի խորը ուսումնասիրել կենսաբազմազանութիւնը, գնահատել Հայաստանի ջրատարների ջրի որակը եւ արդիւնքները ներկայացնել յատուկ հրաւիրուած փորձագէտներից կազմուած ժիւրիին, որն եւ պէտք է ընտրէր «Գետերը` կենդանի էկոհամակարգեր» յայտարարուած մրցոյթին ներկայացուած լաւագոյն աշխատանքները: Ակնկալւում է, որ սեպտեմբերի16-ին կայանալիք Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրուայ միջոցառմանը յատուկ հիւրերի կարգավիճակով ներկա կը գտնուեն եւ բացման խօսքով հանդէս կը գան ՀՀ բնապահպանութեան նախարարը, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարը եւ Հայաստանում Գերմանիայի Ֆեդերատիւ Հանրապետութեան դեսպան պրն. Հանս-յոխեն Շմիդթը: Հրաւիրուածների շարքում են. Հայաստանում ԳՏՀ Կը կկ-ի գործընկեր ՀՀ ԲՆ, ՀՀ ԳՆ, ՀՀ ՏԿ եւ ՀՀ ԿԳՆ նախարարութիւնների այլ բարձրաստիճան պաշտօնեաներ, Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպութիւնների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, ծրագրի շրջանակներում ընդգրկուած ՀՀ դպրոցների տնօրէններ, ուսուցիչներ եւ աշակերտներ, ինչպէս նաեւ ծրագրին մասնակցած էկո-ակումբներ, կազմակերպութիւններ եւ անձինք: Միջոցառման ընթացքում մասնակիցները կը հրաւիրուեն 15 րոպէ տեւողութեամբ վաւերագրական ֆիլմի դիտմանը, որում խօսւում է իրականացուած քարոզարշաւի եւ դրա արդիւնքների մասին: Այնուհետեւ, ԳՏՀ ԿԸ ԿԿ ծրագիրը կը ներկայացնի մրցոյթի յաղթողներին` նրանց շնորհելով յատուկ պարգեւներ մրցանակաբաշխութեան հանդիսութեան ժամանակ: Յաջորդիւ տեղի կ'ունենայ մրցոյթի մասնակիցների կողմից ներկայացուած գործերի ցուցադրութիւն /ցուցահանդէս/: Միջոցառումը կ'եզրափակուի հիւրասիրութեամբ: Յոյս ենք յայտնում, որ Դուք կը կարողանաք ընդունել մեր հրաւէրը եւ ներկա գնուել «Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրուայ» տօնակատարութեանը` այն մեզ հետ միասին նշելու ակնկալիքով: Գտհ-կկկ-ն յոյս է յայտնում, որ վերոյիշեալ միջոցառումը լայն կը լուսաբանուի հայաստանեան եւ միջազգային Զլմ-ներով` Հայաստանում այս նախաձեռնութեանը առաւել հնչեղութիւն եւ կարեւորութիւն հաղորդելու նպատակով: Խնդրում ենք Ձեր մասնակցութիւնը հաստատել մինչեւ ս.թ. սեպտեմբերի14-ը` զանգահարելով. հեռ.` (+374 10) 54-60-31 Բելլա Աւետիսեանին, կամ Էլ. փոստի միջոցով` bella.avetisyan@gtz.de .
  -   Մամլո հաղորդագրություն