<br /> GTZ SMB ծրագիրը նշում է «Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը» եւ հրապարակում «Հայաստանի գետերի եւ վտակների կենսաբազմազանության ուսումնասիրություն» ծրագրի արդյունքները



GTZ SMB ծրագիրը նշում է «Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը» եւ հրապարակում «Հայաստանի գետերի եւ վտակների կենսաբազմազանության ուսումնասիրություն» ծրագրի արդյունքները

  • 14-09-2010 15:38:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Գերմանական տեխնիկակակն համագործակցության (ԳՏՀ) Կենսաբազմազանության կայուն կառավարում (ԿԿԿ) ծրագիրը կազմակերպում է «Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրվանը» նվիրված միջոցառում, որի ընթացքում կամփոփվեն եւ հանրությանը կներկայացվեն «Հայաստանի գետերի եւ վտակների կենսաբազմազանության ուսումնասիրություն» խորագրով 2010թ. բնապահպանական կրթական ծրագրի արդյունքները: Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրվա տոնակատարությունը տեղի կունենա. ս.թ. սեպտեմբերի 16-ին (հինգշաբթի օրը) «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» շքասրահում (հասցեն` Սայաթ Նովա19): Մասնակիցների գրանցումը`ժ.14:30-ին: Միջոցառման պաշտոնական բացումը` ժ.15:00-ին: Ավարտը` ժ.17:30-ին: Այս հատուկ օրվա առիթն օգտագործելով` ԳՏՀ ԿԿԿ ծրագիրը ցանկանում է եւս մեկ անգամ շեշտել կենսաբազմազանության նշանակության եւ բնական ռեսուրսների կայուն օգտագործման վերաբերյալ իրազեկման բարձրացման կարեւորությունը: «Հայաստանի գետերի եւ վտակների կենսաբազմազանության ուսումնասիրություն» քարոզարշավի հաջող իրականացումը հնարավոր դարձավ ՀՀ բնապահպանության նախարարության (ԲՆ), ՀՀ կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ), մասնավորապես` ՀՀ ԲՆ Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի կենտրոնի եւ ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի փորձագետների հետ համագործակցության շնորհիվ: Ժամանակակից բնապահպանական կրթական մեթոդների, գետերի կենսաբազմազա-նության եւ կենսաբանական մոնիթորինգի հմտությունների վերաբերյալ ուսուցանելու նպատակով` ԳՏՀ ԿԿԿ ծրագիրը կազմակերպեց թվով հինգ եռօրյա վերապատրաստման դասընթացներՀայաստանի շրջանների (մարզերի) եւ Երեւանի թվով 120 ուսուցիչների համար: Վերապատրաստման արդյունքում ուսուցիչները կարողացան ՀՀ գետերի եւ վտակների ջրի համապարփակ ուսումնասիրման ու գնահատման աշխատանքներ տանել ավելի քան 1200 դպրոցականների եւ էկո-ակումբների երիտասարդ անդամների հետ: Նախաձեռնության նպատակն էր խրախուսել ուսուցիչներին եւ աշակերտներին ավելի խորը ուսումնասիրել կենսաբազմազանությունը, գնահատել Հայաստանի ջրատարների ջրի որակը եւ արդյունքները ներկայացնել հատուկ հրավիրված փորձագետներից կազմված ժյուրիին, որն եւ պետք է ընտրեր «Գետերը` կենդանի էկոհամակարգեր» հայտարարված մրցույթին ներկայացված լավագույն աշխատանքները: Ակնկալվում է, որ սեպտեմբերի16-ին կայանալիք Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրվա միջոցառմանը հատուկ հյուրերի կարգավիճակով ներկա կգտնվեն եւ բացման խոսքով հանդես կգան ՀՀ բնապահպանության նախարարը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարը եւ Հայաստանում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեսպան պրն. Հանս-Յոխեն Շմիդթը: Հրավիրվածների շարքում են. Հայաստանում ԳՏՀ ԿԿԿ-ի գործընկեր ՀՀ ԲՆ, ՀՀ ԳՆ, ՀՀ ՏԿ եւ ՀՀ ԿԳՆ նախարարությունների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, ծրագրի շրջանակներում ընդգրկված ՀՀ դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ եւ աշակերտներ, ինչպես նաեւ ծրագրին մասնակցած էկո-ակումբներ, կազմակերպություններ եւ անձինք: Միջոցառման ընթացքում մասնակիցները կհրավիրվեն 15 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմի դիտմանը, որում խոսվում է իրականացված քարոզարշավի եւ դրա արդյունքների մասին: Այնուհետեւ, ԳՏՀ ԿԿԿ ծրագիրը կներկայացնի մրցույթի հաղթողներին` նրանց շնորհելով հատուկ պարգեւներ մրցանակաբաշխության հանդիսության ժամանակ: Հաջորդիվ տեղի կունենա մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված գործերի ցուցադրություն /ցուցահանդես/: Միջոցառումը կեզրափակվի հյուրասիրությամբ: Հույս ենք հայտնում, որ Դուք կկարողանաք ընդունել մեր հրավերը եւ ներկա գնվել «Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրվա» տոնակատարությանը` այն մեզ հետ միասին նշելու ակնկալիքով: ԳՏՀ-ԿԿԿ-ն հույս է հայտնում, որ վերոհիշյալ միջոցառումը լայն կլուսաբանվի հայաստանյան եւ միջազգային ԶԼՄ-ներով` Հայաստանում այս նախաձեռնությանը առավել հնչեղություն եւ կարեւորություն հաղորդելու նպատակով: Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչեւ ս.թ. սեպտեմբերի14-ը` զանգահարելով. հեռ.` (+374 10) 54-60-31 Բելլա Ավետիսյանին, կամ Էլ. փոստի միջոցով` [email protected] .
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play