Առողջապահութեան նախարարութեան խորհուրդները շոգին դիմակայելու վերաբերեալ


Առողջապահութեան նախարարութեան խորհուրդները շոգին դիմակայելու վերաբերեալ

  • 12-06-2012 17:30:12   | Հայաստան  |  Հասարակութիւն

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագոյն ճառագայթման բացասական ազդեցութիւնը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպէս նաեւ վարակիչ հիւանդութիւններից, սննդային թունաւորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահութեան նախարարութիւնը խորհուրդ է տալիս. * խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից` յատկապէս ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստուերում, * հնարաւորինս պաշտպանուել ուլտրամանուշակագոյն ճառագայթումից` կրել գլխարկ, արեւային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ եւ/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակեայ կտորից հագուստ, * օգտագործել սովորականից շատ հեղուկներ /օրական մօտ 3 լիտր/: Սրտանօթային կամ միզասեռական համակարգի հիւանդութիւններով տառապող անձինք հեղուկներ պէտք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց յետոյ: Մասնաւորապէս խորհուրդ է տրւում օգտագործել` Ջուր. լրացնում է հեղուկների պակասը, անցկացնում է յոգնածութիւնը եւ պայքարում ջրազրկման դէմ: Կաթնամթերք, մասնաւորպէս թան ու մածուն. իրենց մէջ պարունակող սպիտակուցների, աղերի եւ օրգանական թթուների շնորհիւ, ծարաւը յագեցնելու հրաշալի միջոց են, * օգտագործուող հեղուկները պէտք է լինեն միջին /գոլ/ կամ դրանից մի փոքր աւելի հովացրած` այսպէս դրանք աւելի լաւ են յագեցնում ծարաւը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել, * չչարաշահել կոֆէին եւ շաքար պարունակող ըմպելիքները` թէ տաք, թէ սառը վիճակում, * ցանկալի է, որ երեխաները, յղիները, ծերերը, քրօնիկ հիւանդութիւններով տառապեղ մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատուութիւնը եւ արեան շրջանառութիւնը, * յաճախակի լուացուել կամ ցնցուղ ընդունել, հետեւել ձեռքերի հիգիենային, լուանալ յաճախակի, իւրաքանչիւր անգամ սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ, * արգելւում է գտնուել չօդափոխուող կամ վատ օդափոխուող տարածքներում, երկար ժամանակ մնալ արեւի տակ կայանուած փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով աւտոմեքենաներում, * ամենօրեայ աշխատանքները հնարաւորինս կատարել օրուայ համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթեայ ծանր ֆիզիկական աշխատանքից, * պէտք է հետեւել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխութիւնը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղուած չլինի անմիջապէս մարդկանց վրայ, * այնտեղ, որտեղ առկայ են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնուել ջերմաստիճանին համապատասխան, * սննդամթերքը (մրգեր, բանջարեղէն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լաւ լուանալ հոսող ջրով, սննդամթերքը պահել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում, ընտրել թարմ, ոչ փչացած եւ ոչ ժամկէտանց սննդամթերք, * խուսափել բացօթեայ պայմաններում /մայրուղիներում, փողոցներում, բնակելի շէնքերի բակերում/ պատրաստուող եւ վաճառուող, պատրաստման եւ պահպանման յատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստուող հիւթէր օգտագործելուց:
  -   Հասարակութիւն