Արտաշատի պահածոների գործարանում շահագործման է յանձնուել<br /> մրգերի վերամշակման նոր հոսքագիծը<br />


Արտաշատի պահածոների գործարանում շահագործման է յանձնուել
մրգերի վերամշակման նոր հոսքագիծը

  • 11-05-2010 20:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԱՐՏԱՇԱՏ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 11-ին շահագործման է յանձնուել «Արտֆուդ» ընկերութեան Արտաշատի պահածոների գործարանի մրգերի վերամշակման նոր հոսքագիծը: Արարողութեանը ներկայ են եղել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը, վարչապետ Տիգրան Սարգսեանը, ԱԺ «ԲՀԿ» խմբակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատգամաւորներ, կառավարութեան անդամներ եւ գործարարներ: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, ԱԺ նախագահը եւ վարչապետը շրջել են գործարանում, ծանօթացել տեխնիկական զինվածությանն ու ներկայացուած ապրանքատեսակներին: Տ.Սարգսեանը նշել է, որ նոր հոսքագծի բացումը ստեղծելու է նոր հնարաւորութիւններ եւ էապէս աւելացնելու է գիւղատնտեսութիւնից ներկրւող ապրանքների ծաւալները, ինչը, բնականաբար, խթան է լինելու գիւղատնտեսութեան զարգացման համար: «Ուրախ եմ, որ կառավարութեան օպերատիւ շտաբը, որը քննարկում էր այս նախագիծը եւ ձեռնարկութիւնում ստեղծուած իրավիճակը ճգնաժամի ժամանակ, ճիշտ ռազմավարութիւն ընտրեց, ինչն արժանացավ եւ հանրապետութեան նախագահի, եւ Ազգային Ժողովի նախագահի, եւ կառավարութեան հաւանութեանը: Համոզուած եմ, որ Հայաստանի Հանրապետութեան սպառողն ըստ արժանւոյն կգնահատի կատարուված ներդրումները»,- ասել է վարչապետը:
  -   Տնտեսութիւն