Արտաշատի պահածոների գործարանում շահագործման է հանձնվելմրգերի վերամշակման նոր հոսքագիծը


Արտաշատի պահածոների գործարանում շահագործման է հանձնվելմրգերի վերամշակման նոր հոսքագիծը

  • 11-05-2010 20:38:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԱՐՏԱՇԱՏ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 11-ին շահագործման է հանձնվել «Արտֆուդ» ընկերության Արտաշատի պահածոների գործարանի մրգերի վերամշակման նոր հոսքագիծը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ եւ գործարարներ: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ԱԺ նախագահը եւ վարչապետը շրջել են գործարանում, ծանոթացել տեխնիկական զինվածությանն ու ներկայացված ապրանքատեսակներին: Տ.Սարգսյանը նշել է, որ նոր հոսքագծի բացումը ստեղծելու է նոր հնարավորություններ եւ էապես ավելացնելու է գյուղատնտեսությունից ներկրվող ապրանքների ծավալները, ինչը, բնականաբար, խթան է լինելու գյուղատնտեսության զարգացման համար: «Ուրախ եմ, որ կառավարության օպերատիվ շտաբը, որը քննարկում էր այս նախագիծը եւ ձեռնարկությունում ստեղծված իրավիճակը ճգնաժամի ժամանակ, ճիշտ ռազմավարություն ընտրեց, ինչն արժանացավ եւ հանրապետության նախագահի, եւ Ազգային Ժողովի նախագահի, եւ կառավարության հավանությանը: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության սպառողն ըստ արժանվույն կգնահատի կատարված ներդրումները»,- ասել է վարչապետը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play