Սփիւռքի երիտասարդութեան Հայաստան պարբերական այցելութիւններ


Սփիւռքի երիտասարդութեան Հայաստան պարբերական այցելութիւններ

  • 24-02-2011 19:43:18   | Հայաստան  |  Հայտարարություններ
ՅԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԷՐ. ՀՀ սփիւռքի նախարարութիւնը վերսկսում է Սփիւռքի երիտասարդութեան` Հայաստան պարբերական այցելութիւնների ,արի տունէ ծրագիրը` նորացուած եւ բարելաւուած: Ծրագրի նպատակն է ճանաչելի դարձնել աշխարհասփիւռ հայ երիտասարդներին Հայաստան-հայրենիքը, նպաստել սփիւռքահայ երիտասարդութեան` հայրենիքի զգացողութեան ձեւաւորմանը, նրանց մէջ սերմանել ազգային արժէքային համակարգ, ազգային ինքնութեան գիտակցութիւն, ծանօթացնել սփիւռքահայ երիտասարդութեանն իր ժողովրդի աւանդոյթներին ու սովորոյթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտուածքին, աջակցել Հայաստան-սփիւռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: Ծրագիրը մեկնարկում է 2011թ. մայիսին` 6 ամիս տեւողութեամբ, որի ընթացքում ամէն ամիս Սփիւռքի տարբեր հատուածներում նախապէս ձեւաւորուած 13-20 տարեկան երիտասարդների խմբերը 2 շաբաթով կհիւրընկալուէն հայաստանաբնակ հայ ընտանիքներում: Հիւրընկալող ընտանիքների ընտրութիւնը կատարւում է Հայաստանի Հանրապետութեան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Երիտասարդներն ընտանիքներում հիւրընկալւում էն անշահախնդիր եւ անհատոյց: Սփիւռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերի ձեւաւորումն ու Հայաստան տեղափոխումն իրականացւում է Սփիւռքի համայնքային կառոյցների, կրթօջախների, հայկական կազմակերպութիւնների կողմից` տուեալ երկրում ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների, հիւպատոսական հիմնարկների աջակցութեամբ: Հայաստան այցելող երիտասարդները իրենց ճանապարհածախսը պէտք է հոգան սեփական կամ այլ հովանաւորների միջոցներով: ,արի տունէ ծրագրի շրջանակներում ՀՀ սփիւռքի նախարարութեան միջոցներով նախատեսւում է ապահովել երիտասարդների դիմաւորումը եւ ճանապարհումը, իրականացուելու է միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսւում էն Սփիւռքի եւ հայաստանցի երիտասարդ հասակակիցների ակտիւ շփումներ, հայրենակցական կապերի ստեղծում, ծանօթացում ՀՀ պատմամշակութային յուշարձաններին, հայոց պատմութեանը, շրջայցեր` Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների, ցուցահանդէսների, փառատօների դիտումներ: Կիրականացուէն նաեւ ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու, գրականութիւն, հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու պատմութիւն, մասնակցութիւն երգի, պարի, գեղարուեստի խմբակներին: Կը կազմակերպուէն նաեւ հանդիպումներ Հայաստանի Հանրապետութեան պետական պաշտօնեաների եւ տարբեր ոլորտների յայտնի անհատների հետ: Ծրագրի մասնակիցներին Հայաստան մուտքի արտօնագրերը (ծրագրի մասնակցութեան ժամանակահատուածում) տրամադրւում էն անվճար: Համոզուած ենք, որ ,արի տունէ ծրագիրը մեծապէս կը նպաստի հայապահպանութեանը եւ հայադարձութեանը, երիտասարդների միջեւ հաղորդակցութեան միասնական ցանցի ստեղծմանը: ,արի տունէ ծրագրի շրջանակներում կազմակերպական միջոցառումների իրականացումը կապահովէն ՀՀ սփիւռքի նախարարութեանը կից ձեւաւորուած միջգերատեսչական համակարգող խորհուրդը եւ աշխատանքային խմբերը: ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ. ,արի տունե-2011թ. ծրագրին չէն կարող մասնակցել 2010 թուականին արդէն մասնակցած երիտասարդները: Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել ՀՀ սփիւռքի նախարարութիւն Հասցէ` ՀՀ ք.Երեւան 0010, Վ. Սարգսեան 26/1, Հեռ.` (+37410) 58-56-01/112/ Հեռապատճէն` (+37410) 58-91-57 էլ.հասցէ: europedep@yahoo.fr europedep@gmail.com europedep@mindiaspora.am
  -   Հայտարարություններ