Սփյուռքի երիտասարդության Հայաստան պարբերական այցելություններ


Սփյուռքի երիտասարդության Հայաստան պարբերական այցելություններ

  • 24-02-2011 19:43:18   | Հայաստան  |  Հայտարարություններ
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ. ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների ,Արի տունե ծրագիրը` նորացված եւ բարելավված: Ծրագրի նպատակն է ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Հայաստան-հայրենիքը, նպաստել սփյուռքահայ երիտասարդության` հայրենիքի զգացողության ձեւավորմանը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքային համակարգ, ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդությանն իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը: Ծրագիրը մեկնարկում է 2011թ. մայիսին` 6 ամիս տեւողությամբ, որի ընթացքում ամեն ամիս Սփյուռքի տարբեր հատվածներում նախապես ձեւավորված 13-20 տարեկան երիտասարդների խմբերը 2 շաբաթով կհյուրընկալվեն հայաստանաբնակ հայ ընտանիքներում: Հյուրընկալող ընտանիքների ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անշահախնդիր եւ անհատույց: Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերի ձեւավորումն ու Հայաստան տեղափոխումն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների աջակցությամբ: Հայաստան այցելող երիտասարդները իրենց ճանապարհածախսը պետք է հոգան սեփական կամ այլ հովանավորների միջոցներով: ,Արի տունե ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցներով նախատեսվում է ապահովել երիտասարդների դիմավորումը եւ ճանապարհումը, իրականացվելու է միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են Սփյուռքի եւ հայաստանցի երիտասարդ հասակակիցների ակտիվ շփումներ, հայրենակցական կապերի ստեղծում, ծանոթացում ՀՀ պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը, շրջայցեր` Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների, ցուցահանդեսների, փառատոների դիտումներ: Կիրականացվեն նաեւ ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու պատմություն, մասնակցություն երգի, պարի, գեղարվեստի խմբակներին: Կկազմակերպվեն նաեւ հանդիպումներ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների եւ տարբեր ոլորտների հայտնի անհատների հետ: Ծրագրի մասնակիցներին Հայաստան մուտքի արտոնագրերը (ծրագրի մասնակցության ժամանակահատվածում) տրամադրվում են անվճար: Համոզված ենք, որ ,Արի տունե ծրագիրը մեծապես կնպաստի հայապահպանությանը եւ հայադարձությանը, երիտասարդների միջեւ հաղորդակցության միասնական ցանցի ստեղծմանը: ,Արի տունե ծրագրի շրջանակներում կազմակերպական միջոցառումների իրականացումը կապահովեն ՀՀ սփյուռքի նախարարությանը կից ձեւավորված միջգերատեսչական համակարգող խորհուրդը եւ աշխատանքային խմբերը: ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. ,Արի տունե-2011թ. ծրագրին չեն կարող մասնակցել 2010 թվականին արդեն մասնակցած երիտասարդները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն Հասցե` ՀՀ ք.Երեւան 0010, Վ. Սարգսյան 26/1, Հեռ.` (+37410) 58-56-01/112/ Հեռապատճեն` (+37410) 58-91-57 էլ.հասցե: europedep@yahoo.fr europedep@gmail.com europedep@mindiaspora.am
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play