Ուկրաինայի արտգործնախարարի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի<br /> երկկողմ քաղաքական երկխոսությանը<br />


Ուկրաինայի արտգործնախարարի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի
երկկողմ քաղաքական երկխոսությանը

  • 11-02-2011 16:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելւով փետրուարի 11-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը կարեւորել է բարձր մակարդակի պաշտօնական փոխայցելությունների դերը երկու երկրների յարաբերութիւնների ամրապնդման գործում: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ քաղաքական երկխօսութեան ընդլայնմանը, առեւտրատնտեսական եւ հումանիտար կապերի խորացմանը: «Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը, որպէսզի մեր ժողովուրդների միջեւ աւանդաբար ձեւաւորուած եղբայրական բարեկամական յարաբերութիւններն ամրապնդուեն եւ զարգանան: Մենք դա Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան կարեւոր ուղղութիւն ենք համարում: Օգտվելով Ձեր այցի առիթից, ցանկանում ենք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցութեան ուղղութիւնների եւ ձեւերի առումով, որպէսզի վստահ լինենք, որ կայ միջոցառումների կոնկրետ ծրագիր, որը կարող ենք համատեղ իրագործել»,- ասել է ՀՀ վարչապետը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակութեամբ են խօսել երկու երկրների միջեւ ծաւալուած արդիւնաւէտ համագործակցութեան մասին: Արձանագրելով առեւտրատնտեսական գործակցութեան խորացման ուղղութեամբ առկայ ողջ ներուժի իրացման անհրաժեշտութիւնը, երկուստեք կարեւորվել է Տնտեսական համագործակցութեան հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ յանձնաժողովի գործունէութիւնը եւ մասնաւորապէս, գործարար համաժողովի անցկացումը: Կողմերը քննարկել են մի շարք բնագաւառներում համագործակցութեան խորացման հեռանկարները: Մասնաւորապէս, արծարծուել են տրանսպորտի, առեւտրի, սննդարդյունաբերության, մետալուրգիայի ոլորտներում յարաբերութիւնների զարգացմանն առնչուող հարցեր: Անդրադարձ է արուել նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ գիտատեխնիկական համագործակցութեան ընդլայնման հնարաւորութիւններին: Հումանիտար եւ մշակոյթային կապերի սերտացման համատեքստում ընդգծվել է Ուկրաինայում Հայաստանի եւ Հայաստանում Ուկրաինայի մշակոյթի օրերի անցկացման կարեւորութիւնը: Երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման առումով կարեւորվել է ՀՀ նախագահի 2011թ. ընթացքում նախատեսուելիք այցն Ուկրաինա: Տ.Սարգսեանը վերահաստատել է Ուկրաինայի կառավարութեան ղեկավար Նիկոլայ Ազարովին արուած Երեւան այցելելու հրաւէրը:
  -   Քաղաքական