Հայաստանի դեսպանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի նախկին<br /> վարչապետի եւ Սենատի փոխնախագահի հետ<br />


Հայաստանի դեսպանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի նախկին
վարչապետի եւ Սենատի փոխնախագահի հետ

  • 03-02-2011 20:00:00   |   |  Քաղաքական
ՀՌՈՄ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբէն Կարապետեանը փետրուարի 2-ին հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանում գործող Անվտանգութեան հարցերով կոմիտէի (COPASIR) նախագահ, երկրի նախկին վարչապետ ու արտգործանախարար Մասսիմո Դ'Ալեմայի (Massimo D'Alema) եւ Իտալիայի Սենատի փոխնախագահ Վաննինո Կիտիի (Vannino Chiti) հետ: Մ.Դ'Ալեմայի հետ Ռ.Կարապետեանը քննարկել է հայ-իտալական յարաբերութիւնների, տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, Հարաւային Կովկասում Իտալիայի արտաքին քաղաքականութեան, ինչպէս նաեւ եւրոպական կառոյցներում Իտալիայի ներկայացուցիչների հետ համագործակցութեան հետ կապուած մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարուել նաեւ ԼՂ հակամարտութեան կարգաւորման ու հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատմանն ուղղուած գործընթացներին: Վ.Կիտիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք շեշտուել է հայ-իտալական խորհրդարանական համագործակցութեան ակտիւացման անհրաժեշտութիւնն ու Սենատում երկու ժողովուրդների պատմական բացառիկ կապերը լուսաբանող տարբեր միջոցառումների կազմակերպման կարեւորութիւնը: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել ընդլայնել Իտալիայի խորհրդարանում գործող հայ-իտալական բարեկամութեան խումբը, իրականացնել փոխայցելություններ եւ բարձրացնել իտալացի օրէնսդիրների շրջանում տեղեկացուածութեան մակարդակը Հայաստանի եւ ԼՂՀ-ի վերաբերեալ:
  -   Քաղաքական