Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրների լուծումը սերտօրէն<br /> առնչւում է առկայ տնտեսական եւ քաղաքական կառավարման համակարգի հետ<br />


Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրների լուծումը սերտօրէն
առնչւում է առկայ տնտեսական եւ քաղաքական կառավարման համակարգի հետ

  • 02-02-2011 12:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 1-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծուելիք Ազգային Խորհրդարանի «Բնապահպանութեան» յանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստի մասնակիցների կարծիքով, յանձնաժողովը կարող է գործնական օժանդակություն ցուցաբերել բնապահպանական նախաձեռնություններին տեղեկատուական եւ խորհրդատուական ոլորտներում: Բնապահպանական ամբողջական հայեցակարգ ստեղծելու անհրաժեշտութիւնից ելնելով քննարկման մասնակիցների կողմից առաջարկուեց ուսումնասիրել գոյութիւն ունեցող հայեցակարգերն ու ծրագրերը: Յանձնաժողովի անդամները փաստեցին, որ Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրների լուծումը սերտօրէն առնչւում է Հայաստանում առկայ տնտեսական եւ քաղաքական կառավարման համակարգի հետ, եւ ի վերջոյ միայն քաղաքական համակարգի փոփոխութիւնը հնարաւորութիւն կտայ համակարգային լուծումներ տալ բնապահպանական հիմնախնդիրներին: Կարեւորուեց նաեւ այն հանգամանքը, որ առկայ իրողութիւնների պայմաններում հասարակական, բնապահպանական տարբեր կազմակերպութիւններ եւ անհատներ պայքար են մղում հանրապետութիւնում բնապահպանական լրջագույն աղէտներից խուսափելու համար:
  -   Հասարակութիւն